ՀՀ պաշտոնյան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կոնֆերանսում. իրավապաշտպան

16 Հոկտեմբերի, 2025

Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչը հայ գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) միջոցառմանը, փոխարենը ակտիվ են եղել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացվում է «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսը` նվիրված ԵԱՀԿ երկրներում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խնդիրներին։ Վարշավայի կոնֆերանսին մասնակցում է նաև Սիրանուշ Սահակյանը և իր ելույթում անդրադարձել է Բաքվում պահող հայ պատանդների խնդրին, ինչպես նաև Ադրբեջանի խտրական քաղաքականությանը։ Կոնֆերանսին մասնակցելու համար ԱԺ նախագահի կարգադրությամբ հոկտեմբերի 5-8-ը Վարշավա էին մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և պատվիրակության քարտուղար Մարիամ Հաջի-Հակոբյանը։

«ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի շրջանակում ՀՀ պաշտոնական ներկայացուցչի կողմից հայ գերիների չլուծված խնդրի բարձրաձայնում, ըստ էության, տեղի չունեցավ։ Հասարակական դաշտը շատ ակտիվ էր և խնդիրը ներկայացրեց բազմաթիվ դիտանկյուններից։ Միջոցառմանը ներկա էին նաև ադրբեջանական գոնգոները (հասարակական կազմակերպությունները), որոնք ներդրված են և կառավարվում են պետության կողմից։ Նրանք անընդմեջ արհեստական կերպով քննարկման առարկա էին դարձնում այն, որ Բաքվում պահվող հայերը իբր դասական հանցագործներ են, նրանց մասով գործում է ներպետական օրենսդրությունը, և միջազգային ցանկացած ներգրավվածություն միջամտություն է դատական իշխանությանը»,–նշեց Սահակյանը։

Նմանատիպ նյութեր

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...