ՀՀ-ն դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր՝ անհասկանալի անվտանգային համակարգով․ Ստեփան Դանիելյան

7 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թրամփի բանագնաց Ուիտկոֆի հանդիպումը Պուտինի հետ, ըստ նախնական արձագանքների, կարող է դրական տեղաշարժ հանդիսանալ ուկրաինական պատերազմի սառեցման գործընթացում:

Ուկրաինական պատերազմը կոնֆլիկտ է կոլեկտիվ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որը շոշափում է ողջ աշխարհի անվտանգության ճարտարապետության խնդիրները: Ակնհայտ է, որ հանդիպման ժամանակ ավելի լայն շրջանակի հարցեր են քննարկվել, առաջին հերթին աշխարհի ապագա անվտանգային համակարգի կառուցվածքին վերաբերվող:

Ուկրաինայում պատերազմի հնարավոր սառեցումը նշանակում է, որ անցնելու են վիճելի այլ ռեգիոններում միմյանց միջև հարաբերությունների պարզմանը:

Եթե Հայաստան ԱՄՆ զինված ուժեր մտնեն, թեկուզ մասնավոր ռազմական կառույցի տեսքով, ապա Հայաստանը դառնում է այն եզակի վայրերից մեկը, որտեղ միաժամանակ ամերիկյան ու ռուսական զինված ուժեր են կարող գտնվել:

Փաստորեն, Հայաստանը, Սիրիայից հետո, երկրորդ վայր է, որտեղ նման իրավիճակ կարող է ստեղծվել:

Արդյունքում ունենք այն, որ, Հայաստանի գործող ռեժիմի շնորհիվ, Հայաստանը Սիրիայի նման դառնում է սուվերենության առումով կասկածելի վայր, անհասկանալի՝ անվտանգային համակարգով: Պարզ ասած, վիճելի տարածք, որի ճակատագիրը պայմանավորված է գերտերությունների հարաբերություններով: Էլ չենք խոսում Իրանի մասին, որը դեռ պետք է փորձի կառուցել իր ռեգիոնալ անվտանգային համակարգը, կամ էլ չկառուցել ու մտնել ուժային պայքարի մեջ:

Սա այն է, ինչի մասին դեռ տարիներ առաջ զգուշացվում էր, ռեժիմի սխալ (կամ արտաքինից ուղղորդված) արտաքին քաղաքականության պատճառով մենք դարձել ենք գերտերությունների բախման թատերաբեմ»:

Նմանատիպ նյութեր

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայկական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները վնասել են հայ արտադրողներին․ «Ռուսպրոդսոյուզ»

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման սահմանափակումները գրեթե չեն ազդել ռուսական շուկայի վրա, սակայն խնդիրներ են ստեղծել հայ արտադրողների համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Ռուսպրոդսոյուզ» միության գործադիր տնօրեն Դմիտրի Վոստրիկովը։ «Ռուսական շուկան...

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Հերթական կրակոցները Երևանում. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական...

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...