ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բարձիթողի վիճակ է. Արաքսյա Գրիգորյան

9 Հոկտեմբերի, 2025

Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արաքսյա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ՔԱՈՍ է։
Մինչ նորանշանակ նախարարը զբաղված է ֆեյսբուքում սոցիալական հարցերի հետ կապ չունեցող քաղաքական տեքստեր հրապարակելով՝ նախարարությունում բարձիթողի վիճակ է։
Դեռևս սեպտեմբերի սկզբին ինձ էր դիմել արցախցի մեր հայրենակիցը՝ խնդրանքով, որ ցանկանում է օգտվել արցախցիների համար նախատեսված ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ծրագրից, սակայն հանդիպում է խոչընդոտի։ Կապ հաստատեցի նախարարության հետ, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, և վստահեցրին, որ կկարգավորվի։
Այսօր՝ մեկուկես ամիս անց, նույն քաղաքացին կրկին դիմում է նույն խնդրով։
Կրկին կապ եմ հաստատում նախարարի ընդունարան՝ պարզելու, թե ով է համակարգում տվյալ ծրագիրը։ Նորանշանակ նախարարի նորանշանակ օգնականը ինձ ուղղորդում է այլ բաժին և տրամադրում ինչ-որ բաժնի հեռախոսահամար։
Զանգահարում եմ, պարզվեց այդ բաժինը չի զբաղվում։ Այդտեղից ուղղորդում են մեկ այլ բաժին, պարզվում է նորից …., հետո՝ մեկ այլ բաժին, հետո՝ հաջորդը և այդպես ․․․․․ու հանկարծ շրջապտույտի մեջ նորից կապ եմ հաստատում այն նույն բաժնի հետ, որի հետ ի սկզբանե խոսել էի։
Զսպելով զայրույթս՝ կապ եմ հաստատում նախարարության մամուլի քարտուղարության հետ։
Նորանշանակ խոսնակը ինձ տեղեկացնում է, որ՝ սպասեք, կապ կհաստատեն։
Օրվա ավարտին, ժամը 17։30-ին, ինձ հետ կապ է հաստատում ՄՍԾ նորանշանակ ղեկավարի նորանշանակ օգնականը։
Ներկայացնում եմ խնդիրը և նորից խնդրում կապել ինձ ծրագրի համակարգողի հետ։ Խոստանում է, որ կզբաղվի և տեղյակ կպահի։
Կապ է հաստատում մի աշխատակից ու ինձ ասում, թե՝ Դուք բնակապահովման ծրագրի մասին էիք ասում, բայց խնդիրը արցախցիների զբաղվածության ծրագրի հետ է կապված (դրա համար եմ վերևում մեծատառերով նշել)։
Անտեսելով նրա այնքան անտարբեր վարքագիծը ինձ չլսելու վարաբերյալ՝ անցնում եմ առաջ։
Հարգելիս, ի՞նչ պարզեցիք։
ՄՍԾ նորեկ օգնականը պարզել էր հետևյալը․ գումար չկա, քաղաքացիները պետք է սպասեն։
Իսկապե՞ս։ Ինչքա՞ն սպասեն, ու՞մ սպասեն, ե՞րբ կլինի՝ անպտուղ հարցեր են։
Ու պահանջվեց ընդամնեը մեկ ու կես ամիս, որ խնդիրը տեխնիկականից սահուն կերպով վերածվի «փող չկա» տեսակի խնդրի։
Բա որ փող չունեք, ու՞մ աչքերին եք թոզ փչում, թե՝ ծրագրեր են, որ անում ենք արցախցիների համար, ու իրենք էլ գոհ չեն։ Էլ չասեմ, թե արցախցիների խնդիրների լուծման համար ինչքան աջակցություն եք ստացել դրսից․․․
Բայց ոչ։ Փող կա։ Սա ընդամենը համակարգային անկարողության ու անիշխանության մասին է։
Հետաքրքիր է, որ Արսեն Թորոսյանը հանկարծ ֆեյսբուքից դուրս գա ու իրապես զբաղվի քաղաքացիների սոցիալական պաշտպանության հարցերով, փող կգտնվի՞ թե խնդիրը նորից հետ կգնա «տեխնիկական» փուլ»։

 

Նմանատիպ նյութեր

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ։ Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։...

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։ Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի...

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին հայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և...

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ԵԽԽՎ-ում արձանագրվել է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել: Այս մասին իր տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ ԵԽԽՎ-ում...

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում...