Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն

10 Ապրիլի, 2026

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված անընդունելի, ապօրինի և հակասահմանադրական դրույթների ներառումը։

Ինչ-որ կուսակցական խմբակ իրեն վերապահել է Եկեղեցին «բարենորոգելու», կանոնադրություն փոխելու, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տապալելու և նոր ընտրություններ պարտադրելու լիազորություն։ Սա խղճի, կրոնի ազատության և մարդկային տարրական բարոյականության ոչ թե խախտում է, այլ բացահայտ բռնաբարություն։

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով. սա պարզապես տգետների հերթական սխալը չէ։ Սա պետական լծակներով հայ ժողովրդի ողնաշարը կոտրելու, Մայր Աթոռը իշխանական խամաճիկների գրասենյակի վերածելու և մեր դարավոր դիմադրողականությունը վերջնականապես ոչնչացնելու ծրագրված դավաճանություն է։ Սա ուղիղ հարված է մեր հիմքերին, որը, վստահաբար, թելադրված է հայակործան արտաքին օրակարգերով։

Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց։ Եկեղեցին ձեր կուսակցական բջիջը չէ, որտեղ կարող եք շարունակել ձեր ապաշնորհ փորձարկումները։

Հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ։ Կաթողիկոսի ընտրությունն ու Եկեղեցու կանոնական կարգը բացառապես հոգևոր տիրույթում են։ Դուք չե՛ք ստեղծել այս Եկեղեցին, որ դուք էլ ձեզ իրավունք վերապահեք այն քանդել։

Պահանջում ենք անհապաղ աղբանոց նետել ձեր նախընտրական ծրագրի այդ պղծագործ և հակասահմանադրական դրույթները, դադարեցնել պետական ապարատի միջոցով Եկեղեցու դեմ տարվող լկտի ահաբեկչությունն ու միջամտությունը մեր ներքին հոգևոր կյանքին, հրապարակայնորեն հրաժարվել ժողովրդի սրբություններն ու ազգային ինքնիշխանությունը ոտնատակ տվող ցանկացած ձևակերպումից։

Սփյուռքի և Հայաստանի սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լռելը հավասարազոր է ազգուրացության և հանցակցության։ Վտանգված է մեր վերջին ու ամենաամուր բերդը։ Մենք պարտավոր ենք անզիջում կերպով մերժել ու պատմության լուսանցք շպրտել հակաեկեղեցական ու հակահայ ցանկացած ուժի։ Պաշտպանե՛նք Մայր Աթոռի սրբազան անկախությունն ու մեր արժանապատվությունը՝ կանխելով հոգևոր պետականաքանդությունը»։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Ապօրինի գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու վերաբերյալ անձանց տվյալները գաղտնի են․ Դատախազություն

Դատախազությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցումների, պարզաբանում է, որ  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուսումնասիրություն սկսելու հանգամանքը, դրա հիմքերը, դրա...

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...