ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդի աշխատավարձերը ազդո՞ւմ են սակագնի վրա, թե՞ ոչ. ՀԾԿՀ–ի՝ զարմանք առաջացնող պատասխանը

3 Նոյեմբերի, 2025

NEWS.am-ը ՀԾԿՀ–ից խնդրել էր պարզաբանել` արդյոք ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձերը ներառված են ՀԷՑ-ի սակագնային մարժայում, թե ոչ, և ինչ ազդեցություն ունեն այդ աշխատավարձերը սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

NEWS.am-ի մոտ զարմանք է առաջացրել թե այն, որ այս պարզունակ հարցի պատասխանը պատրաստելու համար ՀԾԿՀ-ից 30 օրյա ժամկետ է պահանջվել, թե պատասխանի բովանդակությունը, և թե որ պաշտոնյան է այն պատրաստել։

Եվ այսպես, նախքան ՀԾԿՀ-ից գրությունը ստանալը, NEWS.am-ը համապատասխան մասնագետներից արդեն ճշտել էր հարցի շուրջ իրականությունը։ Ոլորտի փորձագետները քաջատեղյակ են, որ ՀԷՑ ՓԲԸ-ի աշխատավարձի ընդհանուր ֆոնդը հաշվարկվում է հենց ՀԾԿՀ-ի կողմից հաստատած մեթոդոլոգիայով, որը երևում է N 0092 լիցենզիայի պայմանների հավելված 1–ում՝ լիցենզավորված անձի անհրաժեշտ հասույթի և սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայից (4-րդ կետի 3-րդ ենթակետ և ճշգրտված մեթոդիկայի 5.1 կետ), և, համաձայն դրանց, սակագնում ներառված չեն  ընկերության տնօրենների խորհրդի աշխատավարձերը, հետևաբար սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Կարծում ենք՝ ինչպես ընդունված է ասել` որպես զուտ փաստ, 30 օր մտածելու անհրաժեշտություն չկար:

Տարակուսելի էր, որ պատասխան գրության կատարող է նշված Գարիկ Չիլինգարյանը, ՀԾԿՀ-ի նախագահի խորհրդականը։ Անհասկանալի է, թե սակագների հաշվարկման հետ ինչ կապ ունի այդ պաշտոնյան, եթե ՀԾԿՀ-ի կառուցվածքում գոյություն ունի սակագնային քաղաքականության վարչություն, որի հիմնական գործառույթն է մշակել համապատասխան մեթոդիկաներ սակագների հաշվարկման տարր կազմող տնտեսագիտական բաղադրիչների հաշվարկման համար` այդ թվում ՀԷՑ ՓԲԸ-ի տարեկան աշխատավարձի ֆոնդի: Ուստի եթե կատարող հանդիսանար ՀՀ ՀԾԿՀ-ի ստորաբաժանումը, ապա այսքան ժամանակ չէր վատնվի այս պարզունակ հարցի համար և պատասխանը կլիներ գուցե այլ:

Այժմ ամենակարևորի մասին. ինչո՞ւ է հարցմանը պատասխանելու հանձնարարությունը  տրվել հենց պարոն Չիլինգարյանին։ Պատասխանը, գուցե թաքնված է ստորև ներկայացված խնդիրներում. փորձագետների կարծիքով մի քանի վարկած կարող է լինել։

Պարոն Չիլինգարյանը կամ տեղյակ չէ այդ մեթոդիկայից և նրան ժամանակ էր անհրաժեշտ դրան ծանոթանալու համար, կամ էլ տեղյակ էր, բայց որոշ պատճառներից ելնելով անհրաժեշտ էր, որ ՀԾԿՀ-ի մասնագիտացված ստորաբաժանումը տեղյակ չլիներ այս գրությունից։

Պիտի տեղյակ չլիներ, որովհետև պետք էր այնպիսի պատասխան պատրաստել, որը չհակասեր այն մտքին, որն արտահայտել էր ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը:

Պետրոսյանը մասնավորապես նշել էր որ ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձերը բացասական են ազդում սակագների վրա: Պետք է նշել, որ որքան էլ սակագնային քաղաքականության վարչության մասնագետների երևակայությունը այսպես ասած վառ լիներ, այն չէր բավականացնի գրել մի բան, որն ուղիղ հակասում է իրենց իսկ մշակված և գործող մեթոդիկային:

Եվ վերջապես, պետք էր այնպիսի պատասխան գրել, որտեղ պաշտոնապես և ակնհայտորեն ցույց կտրվեր իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին, որ ՀԾԿՀ–ն չի շեղվել քաղաքական պատվեր կատարելու ուղղուց` ցանկացած ձևով զրկել ՀԷՑ ՓԲԸ-ին լիցենզիայից: Մասնագետները մատնանշում են, այդ նույն գրավոր պատասխանում, պարոն Մեսրոպյանը, պարոն Չիլինգարյանի օգնությամբ մի նոր տնտեսագիտական նորույթ է սահմանել, մասնավորապես նշելով, որ ՀԾԿՀ-ի սահմանած մեթոդիկայով հաշվարկված աշխատավարձի ֆոնդում կարող են ընկերության կողմից «փաստացի իրականացված ծախսերի կառուցվածքում լինել այնպիսիք, ինչպիսիք են օրինակ ուռճացված գներով իրականացված գնումները»: Բայց սա դեռ ամենը չէ: Չիլինգարյանի ձեռքով գրված ՀԾԿՀ պատասխանում նշվում է, որ «որ այդ ծախսերը նախապես չեն ներառվել ՀԾԿՀ-ի հաստատված սակագնի հաշվարկում, և կարող են աննուղակի ձևով բացասական ազդեցություն ունենալ սպառողներին մատուցվող ծառայությունների որակի վրա»։ Զավեշտից բացի, արտահայտված մտքերը այլ բան չեն առաջացնում, նշում են փորձագետները:

Նշում են միայն որ ՀՀ ՀԾԿՀ-ն սահամանում և վերահսկում է ընկերության բոլոր ծախսերը, դրանք յուրաքանչուր տարի նախապես հաստատելով, իսկ դրանց հաստատածին չհամապատասխանելու դեպքում, դրանք, եթե անգամ լինում են, կրճատվելով չեն ներառվում սակագնում:

Այս ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ միակ եզրահանգման` զուտ փաստերով. ՀԷՑ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի աշխատավարձերը ազդեցություն չունի սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի վրա:

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...