Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ ««Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Այն հայտնի է որպես «ՀԷՑ-ը խլելու օրենք»։
Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: