Հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ

16 Նոյեմբերի, 2026

Այս տարվա հոկտեմբերի կեսերից Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) արշավախումբը շարունակում է ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հարավային կողմում՝ Ողջի գետի աջափնյա անտառապատ տարածքում գտնվող հնավայրի պեղումները, որոնք սկսվել էին 2024 թ․։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից հայտնում են, որ այս կարևոր աշխատանքներն իրականացվում են Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ Հնագիտական արշավախումբը ղեկավարում է հնագետ Գագիկ Սարգսյանը։

Արդեն պարզ է՝ հնավայրն իրենից ներկայացնում է Հին Կապան քաղաքը, որը հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 10-րդ դարում՝ 987 թվականին հիմնադրված Սյունիքի (Կապանի) թագավորության օրոք, դարձել է երկրամասի քաղաքական և մշակութային կենտրոնը՝ մայրաքաղաքը։ Պեղումները հիմնականում կատարվում են արքայանիստ միջնաբերդի և արքունական պալատի տարածքում։

Դեռևս անցած 2025-ին հողի տակից բացվել են վաղմիջնադարյան եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքերը։ Գտնվել է ձիթհանը, որի քարը պահպանվել է։ Այս տարի հնավայրի եզրին բացվել է նաև սրբատաշ քարից պատրաստված կրակարան-հնոց, որով, ըստ հնագետների նախնական վարկածի, տաքացվել է բաղնիքի ջուրը։ Հնագետների կարծիքով, այս կողմում եղել են բաղնիքներ ու այլ տնտեսական կառույցներ։ Հնավայրն ամբողջությամբ պատված է ծառերով։ Վերջին պեղումների ընթացքում պեղավայրից հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխ, որն արդեն հանձնվել է Կապանի երկրագիտական թանգարանին։ Գտնվել են նաև մագաղաթյա մատյանի կազմի փակիչի մասեր։ Նոյեմբերի 10-ին հողի շերտի տակից գտնվել են մետաղյա 2 դրամ, միջնադարյան ապակու բեկոր, նույն ժամանակի մի քանի երկաթյա մեխ-գամ, ինչպես նաև կավե ամանների բեկորներ։

Հնագետ Գ․ Սարգսյանը տեղեկացրել է՝ մոտ օրերս կավարտվեն այս տարվա աշխատանքները։ Եղանակային պայմաններն այժմ նույնպես խանգարում են։ Պատմական այս քաղաքից ոչ հեռու է Սյունիքի հզոր ամրոցներից Բազաբերդը՝ Ողջիի ձախ ափին։ Սյունիքի մայրաքաղաքը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, ավերվել է 1126 թվականին Ամիր Հարունի հրամանատարությամբ՝ սելջուկյան արշավանքների հետևանքով, սակայն թագավորությունն արդեն Բաղաբերդ անառիկ ամրոցի շնորհիվ, գոյատևել է մինչև 1170 թվականը՝ լինելով Մեծ Հայքի վերջին անկախ հայկական թագավորությունը։

Նմանատիպ նյութեր

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև

Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ հարթակ, որի ազդեցությունն ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները։ Ինչպես հայտնում է ТАСС-ը,  այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության...

ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»

ԱԱԾ-ն 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայութունը 3 ամիս գաղտնալսել է ընդդիմադիրներին կալանավորելու գործերով հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին: Այս մասին գրում է «Ազատություն»-ը։ Ի՞նչ է արել դատավորը, որ հայտնվել է ԱԱԾ ուշադրության կենտրոնում: Մասիս Մելքոնյանի փաստաբան Գեորգի...

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ողջունելով հյուրին՝ Արամ Վարդևանյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցությունը։ Նրա...

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը

Արցախի առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը վերջին անգամ երկարացվել է ևս 6 ամսով. վերջնաժամկետը 2027թ․ հուլիսի 1-ն է: Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Աշխատանքի և բարեկեցության նախարարի հրամանով...

Այս անձինք պետք է գիտակցեն, որ իրենց ձեռքերը արյունոտ են, և իրենց խղճին մարդու մահ կա․ Խուդոյան

«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների մասին եմ ուզում խոսել և շատ կարևոր մի բան ասել․ այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Եթե ներքևից սկսենք, դրանք քրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետև՝...