Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դեմ այս սլաքները նոր չեն․ Հայր Ասողիկ

5 Հունիսի, 2025

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ՄԵԿ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ, ՈՒՂՂԱՓԱՌ, ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ, ունի իր Նվիրապետական սուրբ կարգն ու սարքը»,- գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

«Արդ, որևէ մեկը, եթե սուրբ մկրտությամբ և իր հոգևոր գիտելիքով ու կյանքով անդամ է Հայոց Եկեղեցու, սուրբ պարտք ունի նախանձախնդրությամբ մնալու եկեղեցական կարգավորության մեջ՝ անվերապահ հավատարմությամբ պահելով Հայոց Եկեղեցու ուղղափառ վարդապետությունը:

Այսօրվա հանրային մեր իրավիճակում, սակայն, արձանագրում ենք, որ կարծիք արտահայտողները, լինեն պարզ քաղաքացի կամ հանգամանք ունեցող անձ, ամբողջապես համակված են բողոքական անկարգ ուսմունքներով ու գաղափարներով, որոնք Հայոց Եկեղեցու սուրբ ավանդության, հրամանակագ ուղղափառ վարդապետության և կարգավորյալ աստվածապաշտության ու հոգևոր կյանքի հետ որևէ աղերս և ընդհանրություն չունեն: Հետևաբար, բոլոր անպատկառ և անպարկեշտ, անհեթեթ խոսքերը, մտքերն ու հարցերը, որոնք հնչում են՝ պայմանավորված են այդ մերժելի ուսմունքներով ու գաղափարներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում: Եվ այդպես՝ ԱԶԳԻ ոչնչացում իր պատմությամբ, ավանդով ու արժեհամակարգով:

Արդարև, Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դեմ այս սլաքները նոր չեն, և դարերի հոլովույթում որքա՜ն նման սլաքներ են ջարդվել Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության կողմից:

Այս տողերը գրում եմ Ձեզ համար, իմ սիրելի ընկերներ, որպեսզի քաջ մնաք և հավատարիմ Ձեր Սուրբ Եկեղեցուն և Ձեր հոգևոր ինքնությանը, ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ, որն աշխարհի և ժողովուրդների բանալին է»,- գրել է ։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...