Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով. «Հետք»

9 Դեկտեմբերի, 2025

«Հետքը» գրում է․

Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեի Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։ Կոնջորյանը այս առանձնատունը ձեռք է բերել 2024 թվականի հուլիսին։

2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում Կոնջորյանը և կինը նշել են, որ բնակելի տունը ձեռք են բերել 54 մլն դրամով։ Բնակելի տունը ձեռք է բերվել հիպոթեկային վարկով, որը տրամադրել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն։

«Հայէկոնոմբանկից» Կոնջորյանը և կինը ստացել են 48 մլն 238 հազար դրամ վարկ։ Հավանաբար մնացած 5.7 մլն դրամը տրվել է որպես կանխավճար։

Բնակելի տունը երկհարկանի է, ունի նաև ավտոկայանատեղի։

Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ից։ Այս ընկերությունը պատկանում է Բաբկեն Հովակիմյանին։ Հովակիմյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Միլոն ռեալթի» ՍՊԸ-ի տնօրենը Ավետ Կոնջորյանն է՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Դատելով համացանցում առկա լուսանկարներից՝ Բաբկեն Հովակիմյանը և Հայկ Կոնջորյանը ունեն ընկերական հարբերություններ։

Պարզելու համար, թե ինչ արժե բնակելի տունը, զանգահարեցինք «Միլոն մայնինգ» ՍՊԸ։ Ընկերության աշխատակիցը մեզ հայտնեց, որ բնակելի տան 1 քմ-ն արժե 420 հազար դրամ։ Բնակելի տան ներքին մակերեսը 240 քմ է, սակայն գնելու դեպքում անհրաժեշտ է վճարել միայն բնակելի մակերեսի՝ 180 քմ-ի արժեքը։ Կատարելով պարզ մաթեմատիկական գործողություն՝ կստանանք, որ Կոնջորյանի առանձնատան նման առանձնատուն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 75 մլն 600 հազար դրամ՝ 21 մլն 600 հազար դրամով ավելին, քան նշված է Կոնջորյանի հայտարարագրում։

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ Հայկ Կոնջորյանը բնակելի տունը ձեռք է բերել ընկերության կողմից հայտարարվածից էականորեն էժան գնով։ Այս հարցը ուղղել ենք Կոնջորյանին։

Կոնջորյանն այս հարցին չի պատասխանել, միայն նշել է, որ համաձայն «Հանրային ծառայութան մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի՝ համարվում է հայտարարատու և ներկայացրել է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր։

Ի դեպ, 54 մլն դրամը պատահական թիվ չէ։ Համաձայն Հարկային օրենսգրքի՝ վճարված եկամտային հարկը հնարավոր է հետ ստանալ, եթե անշարժ գույք ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը չի գերազանցում 55 մլն դրամը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...