Նույն սխալը 10 անգամ անելը արդեն այլ բանի է նմանվում․ Սևակ Խաչատրյանը՝ Կոնջորյանին 

3 Օգոստոսի, 2026

 

«Ձեր ելույթում ասացիք, որ նախորդ՝ ութերորդ գումարման խորհրդարանը ամենացածր, այսպես ասած, ռեյտինգ ունեցող խորհրդարանն է եղել։

Պարոն Կոնջորյան, դուք եղել եք այդ խորհրդարանի իշխող ուժի խմբակցության ղեկավարը։ Ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ ցածր ռեյտինգ ունենալու համար ինքներդ, անձնապես, ձեր, այսպես ասած, սխալները տեսնում եք կամ որոշակի մասով ինչ-որ մեղք ունեք։ Կարո՞ղ է՝ ուրիշ ձև անեիք, աշխատանքային այլ մոտեցում ցույց տայիք, ուրիշ լիներ։

Որովհետև հիմա դուք հավակնում եք ավելի բարձր պաշտոնի։ Նախորդ խորհրդարանում ուղղակի իշխող խմբակցությունն եք ղեկավարել, հիմա արդեն, այսպես ասած, ղեկավարելու եք՝ պարոն Ռուբինյանի բացակայության դեպքում, ղեկավարելու եք նաև Ազգային ժողովը։

Արդյո՞ք տեսել եք ձեր սխալները և մտածում եք, որ իններորդ գումարման խորհրդարանում այդ սխալները անձնական առումով այլևս չեք անելու, մոտեցումներն այլ են լինելու, որպեսզի այդ ռեյտինգն ավելի բարձրանա։ Այսինքն՝ իններորդ գումարման Ազգային ժողովն ավելի լավը լինի, քան ութերորդը։

Եվ մի բան էլ ասեմ։ Անկեղծ՝ դուք ճիշտ ասեցիք, նորմալ է ու շատ ճիշտ է, երբ որ մարդը ինչ-որ բանում սխալվում է ու դրա համար ներողություն է խնդրում։ Դա ուժեղ մարդուն բնորոշ պահվածք է։ Բայց շատ վատ է, երբ որ նույն մարդը տասն անգամ անում է սխալ ու տասն անգամ ներողություն է խնդրում։ Դա արդեն նմանվում է այլ բանի»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը՝ դիմելով ՔՊ-ական Հայկ Կոնջորյանին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...