Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմ է․ Լիլիթ Գալստյան

14 Նոյեմբերի, 2025

Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է լինեն խորհրդարանում: Այս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Կան ժողովուրդ, ընտրողներ, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին կոչում էր 3 միլիոն վարչապետ, և ընտրությունները մեխանիզմներից մեկն են, որով ձևավորվում է կառավարությունը, այսինքն վերջիվերջո լեգիտիմացվում է ընտրություններով։ Ինչի ասեցի մեխանիզմներից մեկը, որովհետև 18 թվականի մայիսի օրինակը մեր աչքի առաջ է»,- ասաց նա։

Խաչատրյանի խոսքը լրացրեց նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ նրա խոսքը նորմալ ժողովրդավարական, սահմանադրական երկրի մասին է, երբ ընտրական քվեով է որոշվում որևէ քաղաքական ուժի ճակատագիրը։

«Ցավոք սրտի, այո, մեկ անգամ ևս հաստատենք, որ Հայաստանում խորացող տոտալիտար ռեժիմ է, չենք բացառում որևէ բան, որովհետև այն ձեռագիրը, էն վարքագիծը, որը որդեգրել է այս իշխանությունները  ո՛չ զսպանակներ, ո՛չ սահմանադրական կարգ, ո՛չ օրենք, ոչինչ չի ճանաչում։ Լռեցնել,  ուրանալ և ուղղակի վախի մթնոլորտում փորձել հաջողել։ Ուրիշ ռեսուրս, քան բռնությունը, ուրացումը, բռնաճնշումները, ճաղավանդակները, ինչու չէ մարդկանց կյանքին սպառնալիքները, այս քաղաքական ուժը ուրիշ ռեսուրս չունի, որովհետև իրենց ամբողջ փիլիսոփայությունը տեղավորվում է սեփական պարտությունը, խեղճությունը, քաղաքական սնանկությունը արդարացնել՝ ժողովրդին ներշնչելով, թե այլընտրանք չկա, մենք պիտի այսպես դատապարտված, հուսահատված հասարակություն լինենք։ Ասեմ, որ չի՛ հաջողվելու, որովհետև հայ մարդը վաղուց արթնացել է, վաղուց հասկացել է, որ այս քաղաքական ճանապարհը նոր կորուստների և պետականության գլխին կախված մեծ հարցականի ճանապարհն է»,- ասաց Գալստյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...