Հայաստանում քաղբանտարկյալների և ապօրինի հետապնդումների հարցը ահագնացող է․ Արամ Վարդևանյան

11 Օգոստոսի, 2026

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով ներկայացրել է վերջին օրերի զարգացումների վերաբերյալ որոշ մանրամասներ․

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին, հավանաբար, հետևում եք Ազգային ժողովի աշխատանքներին: Ըստ էության, բովանդակային տեսանկյունից ակնհայտ է, որ կան խնդիրներ: Մենք պատկերացնում ենք, որ Ազգային ժողովում պետք է կոնկրետ մեր հայրենակիցների կյանքը, բարեկեցությունը փոխող հարցեր քննարկվեն, կոնկրետ ծրագրեր քննարկվեն: Բայց, իհարկե, այս ժամանակահատվածում մենք դրան ականատես չենք:

«Վերջին օրերին, հավանաբար, հետևում եք ԱԺ աշխատանքներին։ Ըստ էության, բովանդակայն տեսանկյունից, ակնհայտ է, որ կան խնդիրներ։ Մենք պատկերացնում ենք, որ Ազգային ժողովում պետք է կոնկրետ մեր հայրենակիցների կյանքը, բարեկեցությունը փոխող հարցեր քննարկվեն, կոնկրետ ծրագրեր քննարկվեն, բայց իհարկե այս ժամանակահատվածում մենք դրան ականատես չենք լինում։ Մի՛ կողմից, որովհետև դեռևս օրենքի նախագծեր, օրենսդրական նախաձեռնություններ չեն քննարկվում, այլ քննարկվում է ԱԺ ինստիտուցիոնալ ձևավորման հարցերը։

Բայց պայմանականորեն, երբ մի թեկնածու առաջադրվում է իքս կամ իգրեկ պաշտոնին, ապա հնարավորություն է լինում հարց ու պատասխան ունենալու։ Այդպես եղավ նաև իմ դեպքում, երբ մի շարք հարցեր տրվեցին, բայց դրանցից, ըստ էության, մեծամասնությունը իր մեջ չէր պարունակում այն բովանդակությունն ու հստակությունը, որը իսկապես հետաքրքիր կլիներ մեր հայրենակիցներին։

Ես կպատկերացնեի, որ, օրինակ, քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ կլինեին այնպիսի քննարկումներ, որ մեր հանրության մեջ այլևս որևէ մի անձ չէր պատկերացնի, որ Հայաստանում քաղբանտարկյալները առաջնային խնդիրներից մեկը չէ։

Քաղբանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափանման միջոց կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Հայաստանում այդ վիճակը իսկապես ահագնացող է։ Լուծումներ կարող են լինել, բայց պետք է քաղաքական կամք։ Այն, որ այս իշխանությունները ճիշտ հակառակ կամքը ունենք, դա ևս ակնհայտ է», — նշել է Վարդևանյանը և հավելել, որ այս հարցի վերաբերյալ խմբակցությունը ունի լուծումներ։

Նա նշել է, որ մինչ օրս Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքում՝ առանց իրավական հիմքի։

«Այն համոզմունքը, որ մենք պետք է ունենանք ուժեզ Հայաստան, որևէ մի պահ թող չնվազի», — մատնանշել է նա՝ հավելելով, որ ԱԺ-ում պաշտոնների գործիքակազմը առավելություններ է տալիս՝ այդ թվում միջազգային հարթակներում։

Մանրամասն՝ տեսաուղերձում։

Նմանատիպ նյութեր

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

44-օրյա պատերազմը տևեց 44 օր, բայց դրա արհավիրքները շարունակվում են մինչ օրս. Սամվել Կարապետյան

Վեց տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմով սկսվեցին մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր 44 օրերը։ Այդ պատերազմի համար մենք վճարեցինք անչափելի բարձր գին՝ զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ, գերեվարվածներ, կորսված հայրենիք, հազարավոր...

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյան

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, այս մասին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Շատ-շատերիս կյանքն...

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

Մենք չենք ընդունում պարտության քաղաքականությունը` որպես խաղաղության գին. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ 2020 թվականի այս օրը Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ պատերազմ, ինչը ծանրագույն, անարդար և ողբերգական հետևանքներ ունեցավ...

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մինչև Սեպտեմբերի 27-ը - Գործ էին սարքել Յուրի Խաչատուրովի դեմ - Գործ էին սարքել Սեյրան Օհանյանի դեմ - Գործ էին սարքել Ռոբերտ Քոչարյանի դեմ - Գործ էին սարքել Միքայել Հարությունյանի դեմ - Գործ էին սարքել Մանվել...