Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է. Մայր Աթոռ

14 Սեպտեմբերի, 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Գանձասարի և Դադիվանքի վանական համալիրներ կատարած այցի ընթացքում վերջիններիս հայկական պատկանելիությունը ժխտող և իբրև աղվանական ներկայացնող հայտարարությունները և  հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորած հեգնական վերաբերմունքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռը:

Պատմական իրողությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ խեղաթյուրման այս փորձերը բացահայտ կեղծարարություն են և ոտնձգություն հայ ժողովրդի պատմական հիշողության ու հոգևոր ժառանգության հանդեպ։ Այս գործելակերպն Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության անթաքույց արտահայտությունն է։

Հերթական այս քարոզչական այցելությունը նպատակ ունի մոլորեցնելու միջազգային հանրությանը։ Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն հանգամանքը, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում  Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ակնկալում է, որ վերջիններս պատշաճ գնահատական կտան հայկական սրբավայրերի ինքնության խեղաթյուրմանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգություններին, հայատյաց քաղաքականությանը և իրենց մասնակցությամբ չեն նպաստի հայկական պատմական ժառանգության յուրացման քաղաքականության արդարացմանը։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բազմիցս ահազանգել է, որ Արցախի բռնի հայաթափումից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից վարվում է պատմական հուշարձանների յուրացման, հայկական սրբավայրերի, խաչքարերի ու գերեզմանոցների ոչնչացման, ինքնությունը փաստող վավերագրերի վերացման քաղաքականություն, որի հերթական դրսևորումն են Հաջիևի հայտարարությունները։

Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունները պետք է արժանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի և դրանց կանխմանն ուղղված գործուն քայլերի։

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը։

Տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատումը պահանջում է հարգանք ժողովուրդների հավատքի, պատմական հիշողության և հիմնարար իրավունքների նկատմամբ։ Արցախի հոգևոր ժառանգության անխաթար պահպանությունը, այն կերտած Հայոց Եկեղեցու և ժողովրդի իրավունքների իրացումը միջազգային անօտարելի պարտավորություն է։

 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը

Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից հենց դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը։ Այս մասին հայտնում է Armenia Sputnik-ի աղբյուրը։ Թե որ ԲԿ-ում է և ինչ վիճակում է, գերատեսչությունները չեն...

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի...

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ առաջ է տվել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, այս անգամ Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Նշենք, որ սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն...

«Հայաստան» դաշինքը զրկված է իր առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից․ սա աբսուրդ է․ Գրիգորյան 

««Հայաստան» խմբակցությունն իսկապես զրկված է դաշինքի առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից։ Եվ դա ևս շատ մեծ ցուցիչ է քաղաքական հետապնդման դրսևորման տեսանկյունից, որովհետև այդ քննվող գործի շրջանակներում, նախ՝ իհարկե, այդ քննվող...

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում՝ «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից հատվածում, աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի...