Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

26 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին։

«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն փոքրիկ հանդիսատեսին կպարգևի վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին հնարավորութուն կտա վերադառնալ մանկության հիշողություններրին ու վերապրել անկեղծ  հույզերը։

Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանի խոսքով.

«Չնայած ամեն ինչին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կզարմանա»։

«ՖՈՆՏԱՆԻԱ» շոուի հերոսների հետ հանդիսատեսը կհայտնվի հսկայական շատրվանների աշխարհում, որտեղ նրան սպասում են իրական ծաղրածուն և փահլևանը, օդային մարմնամարզիկներ և ակրոբատներ, ձեռնածուներ և նույնիսկ վարժեցված շներ, ինչպես նաև բազմաթիվ այլ արտիստներ։

««ՖՈՆՏԱՆԻԱ»-ն համատեղում է ժամանակակից հարթակի բացառիկ հնարավորությունները, տպավորիչ տեխնոլոգիաներն ու գրավիչ տեսարանը՝ ստեղծելով մի իրադարձություն, որն արժե տեսնել սեփական աչքերով։ Մենք մեծ ջանք, էներգիա և ստեղծագործական միտք ենք ներդրել, որպեսզի շոուի յուրաքանչյուր տարր նպաստի ընդհանուր տպավորությանը, իսկ յուրաքանչյուր հանդիսատես զգա իսկական տոնական մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է հանդիսատեսին պարգևել վառ հույզեր և հիշողություններ, որոնց նա կցանկանա վերադառնալ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք բոլորիդ մեր շոուին․ եկե՛ք մեզ հետ կիսելու այս անմոռանալի տպավորությունները», — նշել է Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։

Շոուի ռեժիսորն է Վյաչեսլավ Կոլցովը։ «Մեզ համար «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն առաջին հերթին այն հույզերն են, որոնք երկար ժամանակ մնում են հանդիսատեսի հետ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հյուր ոչ միայն դիտարկի շոուն, այլև ընկղմվի յուրահատուկ մթնոլորտում, զգա տեղի ունեցողի էներգիան և իր հետ տանի վառ տպավորություններ։

«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն ջրային կրկեսային շոու է, որը հնարավորություն կտա մեծահասակներին երկու ժամով մոռանալ իրենց խնդիրների մասին, սուզվել մանկության հիշողությունների մեջ և կրկին զգալ այն երջանկությունը, որը պարգևում են իրենց երեխաները։ Հատկապես երեխաների համար մենք պատրաստել ենք բազմաթիվ անակնկալներ, ինտերակտիվ միջոցառումներ, նվերներ և շատ ավելին», — նշել է ռեժիսորը։

 

Ներկայացմանը մասնակցում են նաև Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի և Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները։ Ծաղրածուի դերում հանդես կգա Գրիգոր Գրիգորյանը (Գոշա)։

Շոուի ընթացքում հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ։ Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի հանդիսատեսի համար (0+) և խոստանում է դառնալ ընտանեկան ժամանցի յուրահատուկ փորձառություն։ Իսկ ջրային շքեղ տեսարանները կպարգևեն անմոռանալի տպավորություններ և ուրախ հույզեր։

Նմանատիպ նյութեր

Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Կարեն Ասլանյանը կգոտեմարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը վստահ ելույթների շնորհիվ կարիերայում առաջին անգամ դուրս է եկել մեծահասակների աշխարհի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։...

Աշտարակում տղամարդը խոչընդոտել է շտապօգնության բժիշկների աշխատանքը և սպառնացել բռնություն գործադրել

Աշտարակում տղամարդը խոչընդոտել է շտապօգնության բժիշկների աշխատանքը և սպառնացել բռնություն գործադրել

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի շտապօգնության բժիշկները ահազանգով...

ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան

ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՏԻՄ ընտրությունների շուրջ, դժվար է անվանել ազատ ու ժողովրդավարական ընտրական գործընթաց։ Սա վախի և պետական ռեպրեսիոն ապարատի կիրառման միջոցով իշխանությունը պահելու...

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ տատ ու թոռ ԲԿ-ում են

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ տատ ու թոռ ԲԿ-ում են

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյան Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրարեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա...

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ուշագրավ ՏԻՄ ընտրություններ․ բազմաթիվ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր միայնակ կամ առանց լուրջ ընդդիմության։ Ընդդիմադիրների կալանավորումները, մինչև անգամ սպանության նախկին փորձն, անհետևանք չէին...