Հայաստանի տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրային. Հակոբ Բադալյան

16 Հունիսի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից երջանիկ դեմքով էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց: Գեղեցիկ ու տպավորիչ փնջերը իրացվում են «ջրի գնով»: Որովհետեւ, քաղաքական կոնյուկտուրայի բերումով արգելափակվել է դրանց արտահանումը ռուսական շուկա, եւ հիմա «ջրի գնով» իրացվում են Հայաստանում:

Մարդիկ, սպառողները՝ գոհ են, շատերը գուցե՝ երջանիկ: Երջանիկ են անգիտության մեջ: Անգիտություն առ այն, որ իրենք գոհանում են Հայաստանի տնտեսության ավերակների վրա: Հայաստանի տնտեսությունը ըստ էության կազմալուծվում է: Հայաստանի տնտեսությունը զոհաբերվում է ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական կոնյուկտուրային:

Հայաստանում կկառուցեն մի քանի տեխնոլոգիական օբյեկտ, այսպես ասած՝ այթի ոլորտի մասնագետներն էլ իրենց կզգան երջանիկ, ու Հայաստանը կվերածվի երջանիկ սպառողների ու երջանիկ «այթիշնիկների» տարածքի: Այստեղ հարկ եմ համարում ընդգծել, որ ես ոչ միայն բացարձակապես ոչինչ չունեմ այթի ոլորտի դեմ, այդ ոլորտի մասնագետների դեմ, այլ ոլորտը բնականաբար համարում եմ խիստ կարեւոր եւ առանցքային, իսկ մասնագետներին՝ արժեքավոր հանրային շերտ առհասարակ:

Բայց, եթե տնտեսության մասին պատկերացումները սահմանափակում են դրանով, ապա այդտեղ առաջանում է շատ լուրջ պրոբլեմ: Իսկ Հայաստանը տանում են հենց դրան՝ սահմանափակել տնտեսության մասին պատկերացումները այդպիսով: Ընդ որում, ինչպես օրինակ գյուղմթերքի կամ վերամշակող արտադրության ոլորտում Հայաստանը մեծ կախվածություն ունի եվրասիական շուկայից, այսպես ասած՝ այթի ոլորտում էլ նույնչափ եւ ավելի մեծ կախվածություն ունենալու է եվրաատլանտյան միջավայրից:

Այլ կերպ ասած, փոխվելու է ընդամենը կախվածության բնույթն ու աստիճանը՝ բնույթը դառնալու է ավելի արդիական, իսկ աստիճանը՝ ավելի մեծ: Բայց, տպավորությունը լինելու է ավելի «երջանկացնող»»:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...