Հայաստանի որևէ իշխանություն երբեք չի ունեցել այն պատրանքը, թե Ռուսաստանն Արցախի համար պատերազմելու է Հայաստանի կողքին՝ Ադրբեջանի դեմ․ Հակոբ Բադալյան

29 Հուլիսի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան ալիքում գրում է․

«Հայաստանում լայնորեն տարածված է՝ եւ թերեւս տարածել ու տարածում են նպատակային, թե եղել է պատրանք, որ Ռուսաստանը մեզ պաշտպանելու համար կպատերազմի Ադրբեջանի դեմ, բայց 2020 թվականից հետո այդ պատրանքը պայթեց եւ հիմա Հայաստանը համարձակորեն հրաժարվում է դրանից։

Սա, ըստ իս, կամ անտեղյակության, կամ՝ լիակատար մանիպուլյացիայի հետեւանք է։ Ավելի կոնկրետ, մանիպուլյացիան աշխատում է անտեղյակության նկատմամբ։ Հայաստանի որեւէ իշխանություն երբեք չի ունեցել Ռուսաստանի նկատմամբ այդ պատրանքը։ Եթե ունենային, ապա՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» կհայտարարեին կամ Լեւոն Տեր–Պետրոսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ՝ Սերժ Սարգսյանը, կամ ՝ երեքը միասին։

Բայց նրանք երբեք չեն ունեցել Ռուսաստանի մասով այդպիսի պատրանք, թե Ռուսաստանը Արցախի համար Հայաստանի կողքին պատերազմելու է Ադրբեջանի դեմ։ Չեն ունեցել պատրանք, ու դրա համար զբաղված են եղել թե բանակցային գործընթացի բարդ համակարգը, թե հայ–ռուսական հարաբերության ոչ պակաս բարդ ճարտարապետությունը կառավարելու խնդրով։ Ու դրանով զբաղվել են առանց էպատաժային շեշտադրումների։ Կրկնեմ, նրանցից որեւէ մեկը չի ունեցել պատրանք, թե Ռուսաստանն Արցախի համար պատերազմելու է Հայաստանի կողքին՝ Ադրբեջանի դեմ։

Թե ինչ պատկերացումներ ունե Նիկոլ Փաշինյանը՝ որ Ստեփանակերտում օրինակ անում էր հայտնի հայտարարությունը, սա այլ խոսակցության նյութ է, եւ սա Հայաստանի համար կարեւոր խոսակցություն է, ինչի ծավալում նրկայումս սպասելը իրատեսական չէ։ Միջավայրը բավարար չէ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով։ Բայց, իր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական ձախողումը արդարացնելու համար, Նիկոլ Փաշինյանը հնց տարածել է այն նարատիվը, թե կար Ռուսաստանի հետ կապված պատրանք, որից ինքն ազատում է Հայաստանն ու հայ ժողովրդին։

Ինչ վերաբերում է անմիջականորեն Հայաստանի հարցին, այսպես ասած՝ միջազգայնորեն ճնաչված սահմաններին, որի համատեքստում ամենահաճախ հիշեցվողը Ջերմուկի երկօրյա պատերազմն է, ապա այստեղ կրկնեմ՝ նարատիվներով դատելուց առաջ, պարզապես պետք է հարց տալ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը․ երկօրյա պատերազմի այդ օրերին քանի՞ քայլ է կատարվեր հայ–ռուսական միացյալ զորախումբը գործարկելու ուղղությամբ, եւ՝ եթե պաշտոնական Երեւանը Ադրբեջանի գործողությունը հրապարակային մակարդակում գնահատել է հարձակում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա, ինչո՞ւ չի հայտարարել ռազմաան դրություն, ինչը անելը սահմանված է Հայաստանի Մայր օրենքով՝ Սահմանադրությամբ։

Հանրությանը նարատիվներով կաղապարելու փոխարեն, պարզապես պետք է ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանը, եվ ըստ այդմ գնահատել իրավիճակը»։

Նմանատիպ նյութեր

ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են չծառայել բանակում․ որոշում

ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են չծառայել բանակում․ որոշում

ՀՀ-ում ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները կարող են չանցնել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն՝ մասնագիտական կրթություն ստանալու և ՆԳՆ համակարգում առնվազն 10 տարի ծառայելու պայմանով։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինվորական...

«Այ ֆեյք», «արան ոտիցդ գլուխ դու ես»․ Ո՞վ հրահրեց ԱԺ ծեծկռտուքը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում իրավիճակը կտրուկ լարվեց։ Իշխող խմբակցության պատգամավորը ելույթը կառուցել էր վիրավորանքների ու ընդդիմադիրներին ուղղված սուր արտահայտությունների...

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախցիներին տրվող 30 հազար դրամը 2027-ի ապրիլից կդառնա 15 հազար դրամ․ որոշում

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն մինչև 2027 թվականը։ Մասնավորապես, ամսական 30 հազար դրամ աջակցությունը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը, իսկ նույն տարվա ապրիլից դրա չափը կնվազեցվի՝ դառնալով 15 հազար դրամ։...

Մարդը չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է ԱԺ․ Աննա Գրիգորյան

  «Կոնկրետ էս իրավիճակը ուղիղ կապված է, կրկնում եմ, հիմնական ֆեյքի հետ։ Մարդը դեռևս չի գիտակցում, որ իր ֆեյքերի ֆաբրիկայից տեղափոխվել է Ազգային ժողով, և իրեն շարունակում է պահել ինչպես ֆեյք աշխատացնող։ Ինքը ֆեյքի կերպարով, չգիտեմ ինչ...

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

Ռուբինյանն է կրում ԱԺ-ում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը. Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը ԱԺ դահլիճից տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է․  «Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը, նա միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը, մինչդեռ, եթե ամբիոնին լիներ որևէ ընդդիմադիր,...