Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել. Արսեն Գասպարյան

7 Հունվարի, 2026

Քաղաքական գիտությունների դոկտոր Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ Արսեն Գասպարյանը գրում է. «Սիրելի՛ բարեկամներ,
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ստացել եմ բազմաթիվ առաջարկներ և անձնական խնդրանքներ՝ իմ 2025 թ. սեպտեմբերի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակված հոդվածի շուրջ հանրային քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։
Շնորհակալ եմ ցուցաբերված հետաքրքրության համար և պատրաստ եմ դիտարկել այդ գաղափարի իրագործման հնարավորությունը։ Եթե ունեք առաջարկներ քննարկումների ձևաչափի կամ հիմնական թեմաների վերաբերյալ, խնդրում եմ կիսվել մեկնաբանություններում կամ գրել անձնական հաղորդագրությամբ»։

2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։

Այս հոդվածն առաջարկում է պետականության մի այլընտրանքային մոդել, որը հիմնված է քրիստոնեական բարոյական սկզբունքների, համայնքային պատասխանատվության և քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընդհանուր նպատակով միավորված ազգային տեսլականի վրա։

Այս մոդելը նորարարական համադրություն է ավանդույթի և ժամանակակից կառավարման միջև։ Քրիստոնեությունը, իբրև ազգային ինքնության անբաժանելի բաղադրիչ, դուրս չի մղվում հասարակական դաշտից, այլ՝ ներդաշնակորեն ինտեգրվում է սահմանադրական շրջանակի մեջ, հիմք դնելով այնպիսի կարգի, որն առաջնահերթ է համարում հոգևոր արժեքները, կրթական և մշակութային շարունակականությունը, ինչպես նաև՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կենսական կապերի վերաարժևորումը։

Պետության պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն Նոր սահմանադրական կարգը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես պետական եկեղեցի։ Եկեղեցին ոչ միայն պետք է հովանավորվի և պաշտպանվի պետության կողմից, այլև ունենա համապետական հանձնառություն՝ ձևավորելու հանրային բարոյական օրակարգ, ամրապնդելու ազգային հիշողությունը և հանդիսանալու հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։

Հոդվածն ամբողջությամբ «Առավոտ»-ում:

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Հայաստանը չի ապահովել հոր և դստեր վերամիավորումը․ ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել․ Hetq.am

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ ներկայացված գործով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)։ Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունները բավարար և արագ...

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

Շաքիում վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու երկու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ դատախազություն

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին։ 1lurer.am-ին գերատեսչությունից փոխանցել են, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 14:17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ...

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

Միրզոյանն ու ԱՄՆ պաշտոնյան մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Ռայլի Բարնսի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության...

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրшկոցից վիրшվորված կնոջը տեղափոխել են Երևան․ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը տեղափոխեցին Երևան: «Կնոջ վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,-հայտնել են Առողջապահության նախարարությունից։ Ավելի վաղ ԱԱԾ-ից հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ...

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...