Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով, գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է։
«Փոքր պետություն» կարելի է կառուցել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում, Ամերիկյան մայրցամաքում, բայց ո’չ երբեք Մերձավոր Արևելքում և նրա կից տարածքներում։ Այստեղ մրցակցում են հավակնությունները, այստեղ մրցակցում են իմաստնությունն ու հեռատեսությունը, որովհետև այստեղ է ժամանակակից քաղաքակրթության բանալին»,-նշել է քաղաքագետը։






