Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։
Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՏԱՍՍ-ին։
«Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները, փորձում են այնտեղ ինչ-որ բան «խառնել»։ Ռուսաստանը զգուշությամբ հետևում է այդ գործընթացին»,- նշել է Մեդվեդևը ավելացնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ զարգացման ուղղությունը փոխելու որոշումը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի։






