Հայաստանի և Արցախի մի խումբ գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան

24 Մայիսի, 2025

Հայաստանի և Արցախի մի խումբ հասարակական գործիչներ դատապարտել են Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան․

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս և քաղհասարակության ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Yerevan Dialogue համաժողովի շրջանակում Կրեգ Օլիֆանտի (Craig Oliphant) այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլ ամսին օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումի։

Կրեգ Օլիֆանտը (Craig Oliphant), հանդիսանալով Մեծ Բրիտանիայի Արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդատու (Senior Adviser, Foreign Policy Centre), ս.թ. ապրիլի 7-10-ը, որպես խոսնակ, մասնակցել է ադրբեջանական Ադա համալսարանի 7-րդ քաղաքական ֆորումին , որն անց է կացվել օկուպացված Ստեփանակերտում՝ Արցախի պետական համալսարանի շենքում։

Մինչ հայ իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները բոլոր ջանքերը գործադրում են խստորեն դատապարտելու նման անձանց այցը էթնիկ զտումների ենթարկված Արցախ եւ, առավել եւս, նման միջոցառումների անցկացումը այնտեղ, ՀՀ ԱԳՆ-ն ինքն է հրավիրում այդ անձանց Երեւան՝ լուռ ընդունելով եւ ողջունելով նման այցերի թույլատրելիությունը։

Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից հստակ պարզաբանում տալ, թե ինչու է նշված անձը հրավիրվել Yerevan Dialogue համաժողովին, ինչպես նաև անհապաղ կերպով չեղարկել այդ անձի մասնակցությունը նշված միջոցառմանը:

Արտակ Բեգլարյան, «Արցախ Միություն» ՀԿ,

Սիրանուշ Սահակյան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ,

Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

Արա Ղազարյան, փաստաբան,

Արփի Ավետիսյան, իրավապաշտպան,

Արման Թաթոյան, «Իրավունքի և Արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ»,

Գեղամ Ստեփանյան, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան

Գառնիկ Կերկոնյան, « Հայ իրավական պաշտպանության ճակատ»»։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...