Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու․ Վարուժան Գեղամյան

24 Հուլիսի, 2025

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում՝ փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։

Սակայն, Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրելու, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։

Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...