ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով

10 Հունիսի, 2026

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած ասուլիսում։

«Հայաստանը, իրոք, հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, թեև շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանի պետական դրոշը, ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների դրոշների հետ միասին, այստեղ ներկայացված է»,-լրագրողներին ասել է նա։

ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը

«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր

Իրանի քաղաքացու բնակարանից հափշտակել են 10 հազար դոլար, ոսկյա շղթա և մոտ 40 հազար դոլարի վարսեր

Հոկտեմբերի 11-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աբովյան փողոցի 16/3 շենքի...

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների օրը դեռ հայտնի չէ․ Կրեմլը կհայտարարի ամսաթիվը․ Պեսկով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների օրը դեռ հայտնի չէ․ Կրեմլը կհայտարարի ամսաթիվը․ Պեսկով

Կրեմլը կհայտարարի, երբ հայտնի դառնա Աբու Դաբիում Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի ներկայացուցիչների միջև Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների անցկացման ամսաթիվը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հիշեցնենք, որ...

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք»

«Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Գործարար Նարեկ Նալբանդյանին չի հաջողվել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտ» գործարանի ձեռքբերման գործարքը։ «ԱՄԻՕ» բանկին պատկանող գործարանը սեպտեմբերի 2-ին սնանկության դատարանի աճուրդում վաճառվել էր Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»...

Եթե այդ գիտելիքը չունեիք, գուցե Մհեր Գրիգորյանը պատասխաներ․ Խաչատրյանը՝ Փաշինյանին

  ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որին որոշեց պատասխանել Նիկոլ Փաշինյանը՝ չտալով, սակայն, ոչ մի հստակ պատասխան։ «Եթե...

ՕԵԿ-ից՝ «Այլընտրանք», այնտեղից՝ ՔՊ․ Էդգար Առաքելյանի հերթական «կանգառը»․ Վ․ Սարգսյան

ՕԵԿ-ից՝ «Այլընտրանք», այնտեղից՝ ՔՊ․ Էդգար Առաքելյանի հերթական «կանգառը»․ Վ․ Սարգսյան

ՔՊ խմբակցության նորաթուխ մանդատակիր Էդգար Առաքելյանի քաղաքական կենսագրությունը նման է բրազիլական սերիալի, որտեղ պայմանական «Գավիոտան» անդադար սիրավեպի մեջ է տարբեր տղամարդկանց հետ, երբեմն էլ՝ մի քանիսի հետ զուգահեռ: Գրում է yerkir.am-ը։ Էդգար Առաքելյանը նախկին...