Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան

25 Հուլիսի, 2025

Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ, մինչդեռ Եվրոպական միությունը լռությամբ հետևում է այդ ընթացքին։ Իրականում, դա պարզապես լռություն չէ։  Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«ԵՄ-ն՝ իր անդամ պետությունների դեսպանատների հետ միասին Երևանում, մեղսակից է՝ դիտավորյալ անգործությամբ, դիվանագիտական հապաղումով և ռազմավարական ցինիզմով։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը հարյուր միլիոնավոր եվրոներ է ներդրել Հայաստանում բարեփոխումների խթանման նպատակով՝ աջակցելով նրա դատական համակարգին, ոստիկանությանը, մամուլին և քաղաքացիական հասարակությանը։ Այսօր այս բոլոր հաստատությունները Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից օգտագործվում են որպես ճնշման գործիքներ՝ վերածվելով ժողովրդավարության հենասյուներից բռնաճնշման միջոցների։ Բայց ԵՄ-ն շարունակում է մնալ պասիվ դիտորդ՝ ակնհայտորեն չցանկանալով, որ սկզբունքները խանգարեն քաղաքական նպատակահարմարություններին։

Վերջին հինգ տարիները աղետալի են եղել Հայաստանի համար։ Երկիրը կորցրել է Լեռնային Ղարաբաղը։ Կորցրել է իր ինքնիշխան տարածքի մի մասը։ Նրա իսկ անկախությունն է սպառնալիքի տակ՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սահմանային ներխուժումներով և արտատարածքային միջանցքների պահանջներով։ Իսկ հիմա երկիրը կորցնում է իր ժողովրդավարությունը՝ սասանված մի իշխանության կողմից, որը ավելի շատ զբաղված է ընդդիմախոսներին լռեցնելով, քան պետությունը պաշտպանելով։

Այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալներ պահվում են Հայաստանի բանտերում։ Նրանց միակ «հանցանքը» Փաշինյանի քաղաքականությունը քննադատելն է։ Սա պատահական դեպք չէ, այլ՝ բռնաճնշման համակարգված արշավ։ Ընդդիմության առաջնորդները հետապնդվում կամ բանտարկվում են։ Դատական համակարգը վերածվել է գործադիրի կամքն իրականացնող մեխանիզմի։ Կանխարգելիչ կալանքը չարաշահվում է։ Կառավարությունը ժողովրդավարական շրջանակները օգտագործում է հենց այդ ժողովրդավարությունը վերացնելու համար — իսկ Եվրոպական միությունն իբր թե չի նկատում։

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավը ևս մեկ վտանգավոր սրացումն է։ Փաշինյանի ջանքերը՝ վարկաբեկելու, օրինականությունից զրկելու և ի վերջո եկեղեցին կազմաքանդելու, զուտ քաղաքական չեն՝ դրանք քաղաքակրթական են։ Այլ երկրում նման պետական գրոհ պատմական ազգային ինստիտուտի դեմ՝ իրավական ճնշումներով, մամուլում սևացմամբ և վարչական ահաբեկմամբ, դիվանագիտական վրդովմունք կառաջացներ։ Իսկ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչները պարզապես աչք են փակում։

Ակնհայտ է, որ Բրյուսելը Հարավային Կովկասին նայում է ոչ թե ժողովրդավարական արժեքների, այլ բացառապես աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից՝ որպես Կասպյան նավթի ու գազի տարանցիկ ուղի, Ռուսաստանի ազդեցությանը հակակշիռ և Իրանի ու Սև ծովի միջև բուֆերային գոտի։ Այսօր խաղաղեցման տրամաբանությունն է ձևավորում ԵՄ-ի մոտեցումը Հայաստանի նկատմամբ։ Քանի դեռ Երևանը չի խոչընդոտում էներգետիկ հոսքերը կամ կասկածի տակ չի դնում Ադրբեջանի հետ «խաղաղ գործընթացի» պատրանքը, ԵՄ-ն պատրաստ է աչք փակել ներքին բռնաճնշումների վրա։

ԵՄ-ն լուրջ վնաս է հասցնում հայ ժողովրդին։ Այժմ աչք փակելով՝ այն նաև ապագա կառավարություններին թողնում է անպատժելիության զգացում՝ անկախ նրանց գաղափարախոսությունից։ Բրյուսելն անտեսում է իր իսկ ժողովրդավարական սկզբունքները՝ կորցնելով այն քիչ հեղինակությունը, որ դեռ ունի։ Երբ Եվրոպան վերջապես որոշի բարձրաձայնել իր ձայնը, գուցե Հայաստանում այլևս ոչ ոք չցանկանա լսել։

Դեռ ժամանակ կա ուղղելու ընթացքը, բայց պատուհանը փակվում է։ Լռությունը չեզոքություն չէ՝ այն մեղսակցություն է։ Եթե ԵՄ-ն շարունակի բռնաճնշումներին չարձագանքել, այն կկորցնի ոչ միայն իր բարոյական հեղինակությունը Հայաստանում, այլև իր ռազմավարական կարևորությունը ամբողջ տարածաշրջանում»,-գրել է Օսկանյանը:

 

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...