Հայաստանը չունի, որև բարեկամ պետություն, որը կասին՝ «ձեր կողքին կանգնած եմ»․ Արթուր խաչատրյան

1 Սեպտեմբերի, 2025


Նիկոլ Փաշինյանը որևէ արգելակ չունի նախաճաշին մի բան ասել, ճաշին հերքել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ընդհանրապես ես այդ թեման չեմ արծածել. Սա առաջին դեպքը չի, ցավոք սրտի, վերջին դեպքն էլ չի, քանի դեռ ինքը ՀՀ կառավարության ղեկավարն է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Փաշինյանը նախօրեին Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ «մենք բարեկամ երկրներ ենք»։

«Մարդը, իրեն ասում, մի բան ասում է, հերքում է, հետո ասում է, ես այդպիսի բան չեմ ասել, սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին իրեն հարմար էր ասել, հաջորդ պահին հարմար էր դա հերքել։ նույն Միացյալ Նահանգների մասին, որ խոսում ենք, հիշու՞մ եք Արարատ Միրզոյանը ինչքան էին գովերգում Բայդենի վարչակազմի հետ համագործակցությունը, ասելով՝ երբեք այսպես չի եղել, ռազմավարական մակարդակի ենք հասել, հունվարի 14-ին ստորագրում են ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, իրար մեղրից ավելի քաղցր խոսքեր են շռայլում, բայց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ Հայաստանի հարաբերությունները Ամերիկայի հետ ավելի վատ չեն եղել, քան Բայդենի ժամանակ։ Այնպես որ սկզբունքայինությունը իրենից ակնկալել անիմաստ ժամանակավճառություն է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...