Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ․ Զատուլին

16 Հունվարի, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարեւոր է, որ Ռուսաստանը ներգրավվի Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետեւ կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում սլաքներն ուղղվեն Ռուսաստանի դեմ, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանից մինչեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման հարցով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին։ Նրա խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաեւ երկու երկրների կառավարությունների մակարդակով։

Զատուլինի խոսքով, ինչպես մեջբերել է НСН-ը, ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ մասամբ հրապարակված համաձայնագրերը ցույց են տալիս, որ այդ միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24 տոկոսը՝ Հայաստանին։

«Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել դրան։ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այդ ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում։ Դրանից հետո Փաշինյանը ցանկանում էր ինչ-որ ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, թե անտեսում է Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է պատգամավորը։

Զատուլինը զգուշացրել է, որ Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։

«Մենք խոսում ենք Ադրբեջանին եւ Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Կոպիտ ասած՝ նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։

Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արեւմուտքի հետ դաշինքի եւ բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված աստառ չկա»,- հայտնել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը դարձել է նավթի մատակարարումների՝ երբևէ արձանագրված ամենախոշոր խափանումը։ Միջազգային...

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն...

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է

Ես հանձնարարել եմ Փիթ Հեգսեթին կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զինվորական վարժանքների մասշտաբները, քանի որ դրանք թշնամական ազդանշան են ուղարկում ԿԺԴՀ-ին: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թրամփը հիշեցրել է ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն...

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ

Իրանը կարծում է, որ հրադադարի հասնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը նպատակ ունեն միայն նվազեցնել շուկաների վրա ճնշումը և պատրաստվել ռազմական գործողությունների նոր փուլի: Այս պնդումը արել է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով անանուն պաշտոնյաների և հետախուզական...