Հայաստանը արժեքների ու չարժեքների հորձանուտում. ինքնության և գոյության հարցը․ Ալեն Ղևոնդյան

16 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մենք բոլորս մեր արժեքների ու մեր վախերի, բարդույթների արտացոլումն ենք: Մեկի մոտ դրանք հստակ ուղղվածություն ունեն, որ դրսևորվում են նրա վարքում, պահվածքում, մեկ ուրիշի մոտ՝ լատենտ են. դրսևորվում են՝ էքստրեմալ պայմաններում, իշխանության գալու ժամանակ, ստրեսի կամ արտակարգ իրավիճակներում:
Այսօրվա Հայաստանը ծայրահեղ բևեռացման ու փոխադարձ ատելության, անտագոնիզմի Հայաստան է: Մյուս կողմից՝ հանրային անտարբերությունը անցել է ռացիոնալության ու մտածողության բոլոր հնարավոր կարմիր գծերը:
Սա մի վիճակ է, որտեղ իշխանությունը «կենցաղային հայ» ստեղծելու՝ «իրական Հայաստանի» կոնցեպտն է տարածում, ուր հայը մանկուրտի է հանգեցվել, իսկ ընդդիմությունը, առկա կարողությունների ներքո՝ հատվածային ռեակցիա է ցուցաբերում, փորձում հակադարձել և այդ ամենը զանգվածային ձերբակալությունների, հարկային տեռորի, մեդիա հարթակներում ֆեյքային մասսայական գրոհների ու ատելության պաշտոնական խոսքի թիրախ դառնալու ֆոնի ներքո:
Այսօր իշխանությունների կողմից 2018-ից սկսված, ներկայումս ապամոնտաժման փուլում գտնվող Հայաստանի 3-րդ հանրապետության և կենցաղային Հայաստանի ստեղծման զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրականացվում են ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի ձգտող գործիքակազմերով: ՀՀ-ի վարչապետը հասկանում է, որ իշխանություն պահելու իր գերնպատակը Հայաստանը ու հայկականությունը, պետության ու պետականության ընկալումը փոխելն է, եկեղեցուն ուծացնելը, հային զուտ անտեսակ միավոր սարքելն ու հայ ավանդական ընտանիքի ապամոնտաժումը:
Ու հենց սրանով է պայմանավորված այս գործընթացին դեմ գնացող գործիչների, հոգևորականների, քաղաքական այրերի ու բարեգործների, սովորական հայ մարդկանց նկատմամբ նման սուր, կատեգորիկ պահվածքը, անհանդուժողոկանությունը, գործեր կարելու պրակտիկան: Այլախոհությունը և պայքարողները վտանգավոր են գործող իշխանության համար:
Այս հանգամանքն է որոշել նաև Ս.Կարապետյանի՝ եկեղեցուն պաշտպանելու 1,5 րոպեանոց հարցազրույցի հիմքով 90-օրյա կալանքը, Սրբազանների քաղաքական հետապնդումներն ու կալանքը, վախի մթնոլորտ ձևավորելու ներկա քայլերը:
Այսօր ՀՀ-ն նմանվորում է խորը հոգեբանական բարդույթներ ունեցող անհատի կառավարման ներքո հայտնված գաղափարական կոնսլագերի, ուր ամեն բան փորձում է համապատասխանեցվել «պետությունը ես եմ» կոնցեպտի մերօրյա դուչիկի քմահաճույքներին, պատկերացումներին ու բարդույթներին:
Պաշտոնական ու հռչակված գաղափարախոսությունը, որի հեղինակը գործող վարչապետն է, տեղավորվում է պարտվողականության բազմաշերտ միջակայքում:
Այն պարտվողականություն է ինչպես ձևի, այնպես էլ բովանդակության առումով:
«Իրական Հայաստանի» գաղափարը դա երազանք, աճի ու հզորանալու օրակարգ չունեցող Հայաստանն է, որտեղ Արարատն արգելվում է, Արցախի մասին խոսելն ու պահանջներ հանրայնացնելը՝ քննադատվում են, եկեղեցին՝ թիրախավորվում: Ուր հայտարարվում է, որ մենք պետք է ուղղորդվենք մեր հարևանների լեգիտիմ պահանջներով, որտեղ առաջնային պետք է համարվի ստամոքսն ու հաճույքները, արձանագրվի, որ հայն ու նրա ավանդապաշտությունը, հայի ազգային ու ժառանգած արժեքներն այլևս ընդունելի ու ընկալելի չեն:
Սակայն պարտվողականությունը գաղափարական կրոն դարձրած իշխանական թեզերն այսօրվա հանրային գաղափարական դիսկուրսում բախվում են նոր ձևավորվող, բայց հստակ ծրագրային դրույթներ կրող գաղափարական մեկ այլ այլընտրանքի, որ իշխանությունների կողմից ենթարկվում է ամեն տիպի ու տեսակի ճնշման, ուժային հակազդեցության:
Արժանապատիվ Հայաստանի, ապահովված Հայաստանի, Արցախի մասով հարցադրումներ ունեցող Հայաստանի գաղափարական այս գիծը կալանավայրից ուղերձների տեսքով հեղինակում է Ս.Կարապետյանը. այս թեզերը, ի տարբերություն «իրական Հայաստանի», ավելի շուրտ «արժեքների Հայաստան»-ի մասին են, ուր թշնամուն զիջելը սխալ է, անպատվաբեր ու անընդունելի, ուր Եկեղեցին մեր ինքնության բանալին է, ավանդական ընտանիքը արժեք է, բազմազավակ ընտանիք ունենալը պետության ռազմավարական նպատակ, այդ ընտանքիի համար ապահովված ու կանխատեսելի ապագա կառուցելը՝ շատ իրատեսական հեռանկար:
Իհարկե, հանրային խոսույթում կան նաև այլ՝ մշակված, երբեմն ավելի դրվագային, երբեմն կոնկրետ թիրախային թեզեր, դրանց մոդիֆիկացիաներ, արտաքին քաղաքական հայեցակարգեր ու ծրագրային մոտեցումներ, սակայն քննարկման օրակարգային հարցերը առավելապես այսօր դեռևս տեղավորվում են այս երկու միջակայքերի ներքո:
Ու այս դիսկուրսի ամենից աբսուրդային կողմը այն է, որ «պետություն իրեն հռչակողը» այս քննարկման մեջ հակապետության դիրքերից է հանդես գալիս՝ հանդիսանալով օտար ու քայքայիչ թեզերի հիմնական գեներացնող ու պրոպագանդիստ. մինչդեռ եկեղեցու պաշտպանության հայտ ներկայացնող գործարար-բարերարը, ով քաղաքական և իշխանական հավակնություններից տասնամյակներ զերծ է եղել, իր վրա պետության քայլեր ձեռնարկելու հանձնառություն է ստանձնել:
Գաղափարական այս պալիտրան, որի բաղադրիչների քանակը նախընտրական շրջանում էականոերն կավելանա, ամենից հոգնած, լարվածության ներկա վիճակում էականորեն թուլացած իմունիտետ ունեցող քաղաքացուն բարդ՝ միաժամանակ ակնհայտ ընտրության առջև է դնելու:
Ընտրությունը արժեքների Հայաստանի ու չարժեքների Հայաստանի միջև, կարծում եմ, հստակ է.
2026-ի ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար ու հայի՝ հայ մնալու և ինքնություն ունենալ չունենալու տեսանկյունից:
Էս ա:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...