Այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին. Բադալյան

16 Մայիսի, 2026

«Ուկրաինայի նախագահ Զելենսկու նախկին խոսնակ Յուլիա Մենդելը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացնում է սխեման, թե ինչպես Ուկրաինան ներքաշեցին Ռուսաստանի դեմ պատերազմ, Զելենսկուն հավատացնելով, հավաստիացնելով, որ այդ պատերազմում հնարավոր է հաղթել: Այդ մասին գրել  է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նրա գրառման մեջ ասվում է. «Ես բազմիցս անդրադարձել եմ այդ սխեմային, մեկ այլ բաղադրիչով: Մասնավորապես, ուշադիր հետեւում էի պատերազմին նախորդած ամիսներին ուկրաինական հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ կատարվող աշխատանքին: Դրանում հատկապես ակտիվ էին նաեւ Ռուսաստանից հեռացածծ լիբերալները, որոնք վստահեցնում էին ուկրաինական հանրությանը, որ պետք չէ վախենալ, որ Ռուսաստանը չունի Ուկրաինա ներխուժման բավարար ուժ, եւ այլն, եւ այլն:

Ի՞նչ վիճակում է հիմա Ուկրաինան: Տարածքով Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկը, ռեսուրսներով ամենահարուստ երկիրը, ամենաուժեղ ու մարտունակ զինուժ ունեցող երկիրը վերածվել է ըստ էության արտաքին պարտքի մեջ թաղված, ավերված ենթակառուցվածքներով, ծանր ու մաշող պատերազմից հյուծված բանանով ու տնտեսությամբ երկրի, որի բնակչությունը 40 միլիոնից հասել է մոտ 25 միլիոնի, ու դեռ կշարունակի նոսրանալ:

Ի՞նչ հարց է լուծվել դրանով: Դրանով լուծվել է մի էական հարց՝ եվրոպական քաղաքական քարտեզի վրա ոչնչացվել է ուկրաինական գործոնը որպես սուբյեկտային գործոն, որը կարող էր լուրջ գլխացավանք դառնալ թե Բրյուսելի, թե եվրաառաջատարների, թե հարեւան եվրոպական երկրների համար: Նրանք Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի, հանրագումարում՝ Ուկրաինայի «դեպոլիտիզացիայի» իրական եւ գլխավոր շահառուներն են եղել, որին իհարկե հասել են Ռուսաստանի ձեռքով: Եվ սա շարունակվում է: Եվ ինչու՞ եմ հիշատակում այս հանգամանքը:

Որովհետեւ, հատկապես այս ընտրական պրոցեսում տեսնում եմ «արեւմտամոլ» հասարակական-քաղաքական շրջանակների ակտիվ քարոզչություն, թե «Ռուսաստանը թղթե վագր է», որից պետք չէ ավելորդ զգուշանալ:

Այլ կերպ ասած, այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին են, ինչը իրականություն դառնալու դեպքում հետեւանքը ունենալու է մեկ տրամաբանություն՝ Հայաստանը տալ Ադրբեջանին, նրանից արդեն ստանալով դրա աշխարհաքաղաքական այսպես ասած «քեշ բեքը» իրենց համար»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...