Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով

6 Հունիսի, 2026

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայացավ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը։ Լարված պայքարում անցած խաղում հաղթողը չորոշվեց. գրանցվեց 1:1 հաշիվը։ Այս մասին հայտնում են armsport.am-ից։

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: 50-րդ րոպեին հյուրերը կարողացան առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Գրոզնիի «Ախմատը» ներկայացնող 23-ամյա հարձակվող Մաքսիմ Սամորոդովը։

Այդուհանդերձ, ղազախների ուրախությունը կարճ տևեց։ Ընդամենը երեք րոպե անց հաշվի հավասարությունը վերականգնեց մեր ընտրանու ավագ, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» 25-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի հունիսի 9-ին՝ Երևանում հյուրընկալելով Մոլդովայի ընտրանուն:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...