Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ»

4 Հունիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ամենօրյա ռեժիմով նորանոր «մեթոդներ» են գտնում՝ ընտրական պրոցեսները վերահսկելու համար: Ի մասնավորի, նախօրեին «կարկառուն» քպականներից մեկն, անդրադառնալով տեղեկություններին, թե 100 հազարից ավելի ՀՀ քաղաքացի է Ռուսաստանից գալու Հայաստան՝ ընտրելու հունիսի 7-ին, ասել էր, թե «100 հազար մարդուց 30-40 հազարին վարժական հավաքների կուղարկենք»:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այս իշխանություններն այս էլ որերորդ անգամ բանակը, ծառայությունը, վարժական հավաքները ներկայացնում են որպես պատժամիջոց: Շատ ավելի ուշագրավ է, որ այսպիսի հայտարարությունն իրականում ուղղակի սպառնալիք կամ «բլթոց» չէ: Մեր ունեցած տեղեկություններով, իրականում իշխանությունները նման որոշում ունեն, ավելին՝ արդեն իսկ սկսել են այդ պրոցեսը, այն է՝ մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից «հրավիրում» են 25-օրյա վարժական հավաքների: Սրա նպատակն այն է, որ նախ՝ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց «հսկողության» ներքո, երկրորդ՝ նման օրինակներով փորձեն վախեցնել և կանխել Հայաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան մինչև հունիսի 7-ը ներառյալ:

Այստեղ, սակայն, մի հարց է բաց մնում՝ ինչո՞ւ են իշխանությունները վստահ, որ Ռուսաստանից հայրենիք վերադարձող քաղաքացիներն անխտիր ընտրելու են ընդդիմությանը:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն առավոտ ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր». Փաշինյան

Մեր անկախությունից ի վեր Հայաստանի հարյուրավոր եկեղեցիներում տասնյակ հազարավոր անգամներ խաղաղության ակնկալիքով աղաչանքներ են հնչել առ Աստված։ Իսկ ինչո՞ւ չենք ունեցել խաղաղություն, Աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝...

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյբուքյան գրառումը. «Էս մի հոգին ցույց տվեց, թե այս տարիների ընթացքում ինչպիսի՞ անվտանգային համակարգ է կառուցվել։ Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն...

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան

Հայաստանի քաղաքացին «Սադախլո» անցակետով, ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված բնական գազի բալոնում հատուկ պատրաստված թաքստոցի միջոցով, տեղափոխել է դեղորայք, որի մաքսային արժեքը կազմել է 44 հազար 892 լարի։ Տեղեկատվությունը տարածում է Ֆինանսների նախարարության քննչական...