Հայ ժողովուրդը բարդ ժամանակաշրջան է ապրում․ պետք է մերժենք ամեն անարդարություն, սուտ ու անօրինություն․ Վեհափառ

19 Սեպտեմբերի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայ ժողովրդին կոչ է արել դժվարությունների առջև պահպանել միասնությունը, հավատն ու հույսը։ Այս մասին Վեհափառը հայտարարել է Բյուրեղավան քաղաքի Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցու օծման արարողության ժամանակ։

Դիմելով ներկաներին՝ Գարեգին Բ-ն նշել է, որ տաճարի կառուցումն ու օծումը ոչ միայն կրոնական իրադարձություն են, այլև համայնքի հոգևոր միասնությունն ամրապնդելու հնարավորություն։

«Ինչպիսին էլ լինեն մեր առջև ծառացած դժվարություններն ու խնդիրները, զորանանք մեր հույսով ու անսասան հավատով, միշտ ընտրենք հասունությունը, բարությունը, ներողամտությունը և մերժենք ամեն անարդարություն, սուտ ու անօրինություն», — ասել է Կաթողիկոսը։

Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բարդ ժամանակաշրջան է ապրում, և կոչ է արել փորձություններին դիմակայել «միասնականությամբ, համախմբվածությամբ, հայրենասիրական ոգով և առ Աստված ապավինությամբ»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Թուրքիայի հետ սահմանների չճանաչման խնդիր չկա. Փաշինյան

Կառավարությունը ծրագիր է իրականացնում՝ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրի ամբողջ տարածքը քաղաքացիների և զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ։ Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով հայ-թուրքական...

Սամվել Կարապետյանի հետ շանտաժով ու ռեպրեսիաներով հարաբերվելը որևէ արդյունք չի տալու․ Վարդևանյան

  «Օտարերկրյա պարտադրանքի, կամ, ինչպես իրենք են ասում, նախապայմանի պայմաններում ընդդիմության վրա ճնշում են բանեցնում, որ ստանան իրենց պատկերացմամբ դրական դիրքորոշում, որը չեն ստանալու։ Այսինքն՝ իրենք պետք է որ այս ժամանակահատվածում...

Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը․ Նարեկ Կարապետյան

  «Դատական պրոցեսները, գիտեք, ունեն ընդամենը մեկ պատճառ։ Մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալը։ Իրական մեղադրանքը դուք էլ գիտեք, որ դա է»,- այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ...

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Գագիկ Խաչատրյանն այսօր ևս մասնակցել է նիստին՝ պատգարակի վրա

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ Շարունակվել է ապացույցների հետազոտումը, մասնավորապես, մեղադրողն ընթերցել է գրավոր ապացույցները։ Գագիկ Խաչատրյանն այսօր...

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում

Հոկտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արբաթ գյուղի 1-ին փողոցի...