Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին

30 Հուլիսի, 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսիսյանի և վեց եպիսկոպոսների (արքեպիսկոպոսների) վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Այսօր հայտնի է դարձել, որ նախնական դատալսումների առաջին նիստը նշանակվել է 2026թ. օգոստոսի 7-ին ժամը 16:00-ին, Էջմիածին քաղաքում (Էջմիածին, Սբ. Գրիգոր Լուսավորչի փող., 15 շենք, թիվ 1 դահլիճ):

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում է այն արարքի համար, որ նա, հանդիսանալով նաև Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, իբրև խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Էդգար Հովհաննիսյանի) որոշման կատարմանը:Այդպիսի խոչընդոտում է համարվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Վոլոդիայի Սարոյանին կարգալույծ հռչակելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ընդունված տնօրինությունը:

Միջազգային և ներպետական օրենսդրությամբ Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին չմիջամտելու պարտավորություն ունեցող պետության մեջ իշխանությունը մեղադրյալի կարգավիճակ է շնորհել Հայոց Հայրապետին՝ եկեղեցական գործառույթ իրականացնելու համար:

Սա պատմական ամոթալի իրադարձություն է։

Վերջին հարյուր տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ պետական իշխանությունը քրեական կամ բռնի ճնշման թիրախ է դարձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Առաջին նման դեպքը կապված էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա Մուրադբեկյանի հետ: Նա խորհրդային հակաեկեղեցական բռնաճնշումների տարիներին գործել է աննախադեպ ճնշումների պայմաններում, իսկ 1938 թվականի ապրիլի 6-ին Պետանվտանգության գործակալները Խորեն Ա Մուրադբեկյանին խեղդամահ են արել:2018 թվականից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացված քայլերը, ձևավորել են եկեղեցու նկատմամբ շարունակական պետական ճնշումների պատկեր, որոնց թվում են՝• եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերի չեղարկումը (2018 թ.),• Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պետական ոստիկանական պահպանության դադարեցումը (2020 թ.),• «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական առանձին ուսումնական ծրագրից (2020 թ.),• քրեակատարողական հիմնարկներում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայության դադարեցումը (2024 թ.),• զինված ուժերում եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայության էական սահմանափակումները և Հայ Առաքեալական Սուրբ Եկեղեցուն բանակից հեռացնելը (2024–2025 թթ.),• Անմահ և Սուրբ Պատարագների խմբագրման փորձերը (2025–2026 թթ.),• Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխելու և նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հրապարակային քաղաքական նախաձեռնությունների մեկնարկը (2025–2026 թթ.),• բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և սահմանափակող միջոցների կիրառումը (2025–2026 թթ.),• և այժմ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումները (2026 թ.)։

Անկախ քաղաքական հայացքներից և իրավական գնահատականներից, ակնհայտ է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտը Հայաստանի պատմության, ազգային ինքնության և պետականության հիմնասյուներից են։ Այդ պատճառով նրանց շուրջ ծավալվող ցանկացած գործընթաց դուրս է մեկ քրեական գործի շրջանակներից և ունի պատմական, սահմանադրական ու ազգային նշանակություն։

Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցու և նրա առաջնորդների նկատմամբ ճնշումները երբեք չեն եղել միայն անձի դեմ ուղղված գործողություններ. դրանք միշտ անդրադարձել են նաև ազգային համերաշխությանը, հասարակական վստահությանը և պետականության հիմքերին։

Ցավալի է, որ իշխանությունների այս գործողությունների համար պատասխան է տալու ամբողջ հայ ազգը:

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին գրել էինք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրաժեշտ կտա Հայաստանին, 2018-ի ապրիլից պաշտոնավարող դեսպանից ո՛չ Հայաստանի իշխանությունն է գոհ, ո՛չ Ռուսաստանի, համարում են, որ նա իր մեղքի բաժինն ունի, որ Հայաստանում աճում են...

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանն այսօր թևակոխել է մի փուլ, որտեղ միաժամանակյա ճնշումները տարբեր ճակատներից սպառնում են խաթարել պետականության հիմքերը։ Երկրի տնտեսության գլխին կախված է ռուսական բնական գազի գնի հնարավոր թանկացման վերահաս աղետը, որն անխուսափելիորեն...

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝...

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...