Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է․ Արթուր Խաչատրյան

30 Մայիսի, 2025

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ հոգևորականի հասցեին արված հայհոյախառն ու վիրավորական գրառումներին:

«Ինչո՞ւ այդ գրառումը համընկավ այն միջազգային խորհրդաժողովի հետ, որը Մայր Աթոռի նախաձեռնությամբ կայանում է Շվեյցարիայում։ Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի հայտնի հայտարարությունը համընկավ Արցախի Հանրապետության նախագահ ընտրելու հետ։ Ինչո՞ւ է Ադրբեջանը մայիսի 28-ին Հայաստանի սահմաններին անմիջական մոտակայքում բացում 3-րդ “միջազգային” օդանավակայանը։ Ինչո՞ւ Ադրբեջանը հայտարարեց, որ Խոզնավարում իրանք չեն կրակել։ Իսկ ո՞վ է կրակել հանգուցյալ Ալքսանդր Սերգեևիչ Պուշկինը՞։ 

Այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանը հիմքեր է նախապատրաստում ՀՀ-ի դեմ հերթական ագրեսիայի համար։ Իսկ Փաշինյանը և իր իշխանությունները փոխանակ հիմքեր ստեղծեն՝ պաշտպանելու ՀՀ-ն, մեղավորներ են փորձում կարգել»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...