Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը․ Լիլիթ Գալստյան

7 Նոյեմբերի, 2025

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

Մի քանի դիտարկում կամ իրավական լիկբեզ քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչների և այլ մոլորվածների համար

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու  նրա սպասավորների  դեմ հալածանքները  Սահմանադության նորմերի և իրավական կարգի կոպիտ խախտում է։ Այն հանցակազմ է պարունակում թե՜ ՀՀ Օրենսդրությամբ, թե՝ միջազգային  կոնվենցիաներով։
Կատարվողը նաև պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։
Որոշ   ՔՊ-ական պատգամավորներ փորձում են ՀԱ Եկեղեցին ներկայացնել որպես սովորական կրոնական կազմակերպությունները։  Սա ոչ միայն իրավական տգիտություն է, այլև՝ նրա պատմական դերի և առաքելության նվաստացում, ազգային զգացումների կոպիտ ոտնահարում։

Այսպես՝

Հայ Առաքելական եկեղեցու ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆ ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ:  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սովորական կրոնական կազմակերպություն է, այլ՝ ազգային եկեղեցի։ նրա բացառիկությունն արտացոլված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որի մի շարք հոդվածներում եւս տարանջատված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ եւ առհասարակ կրոնական կազմակերպությունները ։

Վերոհիշյալ օրենքով ևս «․․․գնահատելով հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եկեղեցու դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես հայ ժողովրդի ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար․․․․»։

Սույն օրենքի հոդված 17-ում՝ ի թիվս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրված են՝ եկեղեցու եւ պետության տարանջատումը, ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՆԱՇՆՈՐՀՈՒԹՀՈՒՆԸ, նրա կողմից իրականացվող մի շարք առաքելությունների իրագործման խոչընդոտման արգելքը։

Այս օրենքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահված պետական կրթական հաստատություններում հայ ժողովրդի հոգևոր կրթությանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Ի դեպ, այս օրենքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում»:

Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրոնական կազմակերպությունների շարքին՝ հանցավոր  դիտավորությամբ, տգիտությամբ կամ գիտակցաբար ու դավադրաբար, նվաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարավոր դերակատարությունն ու հայ ժողովրդի պատմության 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարությունը։

Իշխանական պատգամավորների այս խոսույթը տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու՝ 1937 թ․ ռեպրեսիվ ձեռագրի մեջ, ․․․Մեր եկեղեցին իր պատմության ընթացքում այսպիսի հալածանքների են արժանացրել  թուրք քոչվորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»:

Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը։ Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանը, միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ ավելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանը։ Այս տեսակետը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժեհամակարգային որոշում է, ավելի շուտ՝ դատավճիռ ընդդեմ եկեղեցու:

«Շողակաթն» ու եկեղեցին իշխանությունների թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ:

Նմանատիպ նյութեր

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

60 օր հայր և որդի Քոչարյանները կալանավորված են․ 60 օրվա ընթացքում որևէ բովանդակային քննչական գործողություն չի իրականացվել․ «Հայաստան» դաշինք

Արդեն 60 օր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, գտնվում են իրավունքների սահմանափակման ամենախիստ ռեժիմի պայմաններում՝ անգամ ազատազրկման ձևով պատիժ կրելու պայմաններից ավելի խիստ։ Այս մասին հայտարարում է «Հայաստան» դաշինքը։ Մինչդեռ, անցած...

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...