Հարվածել Սամվել Կարապետյանին, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը. ՀՅԴ Բյուրոյի անդամ

23 Հունիսի, 2025

«Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին իսկ օրվանից մեր ազգային արժեքների ու արժեհամակարգի դեմ լուրջ պայքար է տարվում։ Սա նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ միակողմանի զիջումներով բանակցություններ վարելու՝ Փաշինյանի քաղաքականության տրամաբանության մեջ է, իսկ հարվածել Հայոց եկեղեցուն, նշանակում է՝ ամբողջությամբ հարվածել հայ ժողովրդի ողնաշարին»,- Yerkir.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով, որ դարեր շարունակ մեզ պահողը Եկեղեցին է, և դրանով պայմանավորված ժողովուրդը միշտ Եկեղեցու շուրջ է համախմբված եղել։

Եկեղեցու դեմ արշավը Հակոբ Բագրատունին նաև համարում է պետության կողմից Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձ, որը, ըստ նրա, անթույլատրելի է։ Նա ցավով է նկատում, որ օրվա իշխանությունը թիրախավորել է ոչ միայն Հայոց Եկեղեցին ու եկեղեցականներին, այլև՝ Եկեղեցուն սատարող հայորդիներին, ինչպիսին բարերար Սամվել Կարապեյանն է։

«Սամվել Կարապետյանն այն բացառիկ հայորդիներից է, որը մշտապես Հայաստանում ու Արցախում բարեգործություններ է արել, նպաստել երկրի տնտեսության զարգացմանը, հազարավոր երիտասարդ ընտանիքների ապահովել աշխատանքով, հիմնել մեծ թվով բարեգործական հաստատություններ և այլն։ Փաստորեն, հարվածել Սամվել Կարապետյանին ու նման անհատների, կնշանակի տկարացնել ամբողջ Հայաստանը, վախ ու անհանգստություն ձևավորել դրսում ապրող այն հայերի մոտ, որոնք մտադիր են գալ ու տնտեսական ներդրումներ կատարել, կամ բարեգործություններ անել։ Փաշինյանը սրանով ուզում է Հայաստանը կախյալ պահել իր կամքից և տանել իր ուղղությամբ»,- վստահեցրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը։

Նրա խոսքով՝ պետք է աչալուրջ լինել, որովհետև հավաքական արժեքների կորուստը, հավաքական կամքի ջլատումը կարող է անդառնալի հետևանքների բերել։ Հակոբ Բագրատունին նշում է, որ նույն քաղաքականությունը փորձ է արվում Սփյուռքում տարածել՝  ներքին պարագլուխներ ստեղծելով, լավի ու վատի, սև ու սպիտակի բաժանելով, կազմաքանդելով Սփյուռքի միասնական համակարգը։

«Ազգագործան քաղաքականություն է»,-վստահեցնում է լիբանանահայ գործիչը։

ՀՅԴ Բյուրոյի անդամը ցավով է նկատում, որ աշխարհը կանգնած է պատերազմի շեմին, տարածաշրջանը լուրջ սպառնալիքների առջև է կանգնած, մինչդեռ Փաշինյանը ժողովրդին երկրորդական հարցերով է զբաղեցնում՝ շատ հաճախ անհասկանալի ու անընդունելի արտահայտություններ թույլ տալով։

«Համաժողովրդային պայքար ու պոռթկում է անհրաժեշտ»,-ասում է Հակոբ Բագրատունին՝ ընդգծելով․ «Քաղաքական տարբեր հարցերի շուրջ կարող ենք տարբեր դիրքորոշում ունենալ, գաղափարական տարբեր ուղղություններով շարժվել, սակայն Եկեղեցին միակ հեղինակությունն է, որի շուրջ համայն հայությունն անզիջող է»,- հատկանշեց մեր զրուցակիցը։

Ինչպես հայտնի է, նախօրեին Սամվել Կարապետյանի որդին աշխարհասփյուռ հայությանը դիմել է խնդրանք-կոչով, ուստի ՀՅԴ Բյուրոյի անդամից հետաքրքրվեցինք Սփյուռքի արձագանքի կարևորության ու դրա վճռորոշ լինելու մասին։ Նա ասաց, որ չպետք է տարանջատել Սփյուռքն ու Հայաստանը,  որովհետև Հայաստանի, Սփյուռքի, Արցախի հարցերը, խնդիրները, ցավը համահայկական են։

«Շատ բնական է, որ Սփյուռքը պետք է արձագանքի Սամվել Կարապետյանի ազատ արձակմանն ու նրա հանդեպ անօրինական գործողություններին։ Սփյուռքը պետք է արձագանքի Էջմիածնի կաթողիկոսության դեմ այս արշավին ու իր զորակցությունը հայտնի մեր Եկեղեցուն, որովհետև եթե անտարբեր լինենք ու չպայքարենք, այդ հարվածը կհասնի համայն հայությանը»,- վստահեցրեց Հակոբ Բագրատունին։

 

Նմանատիպ նյութեր

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր...

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...