«Մենք շատ լավ աշխատանք ենք կատարել, ինչի մասին վկայում են մեր ստացած ձայները։ Այն հարցերը, թե ինչը չի արվել, ինչու սպասելիքները չեն արդարացվել, ինչու չեն հավաքել իրենց սպասվող ձայների նույնիսկ կեսի կեսը, պետք է տալ մյուս ընդդիմադիր ուժերին։ Մենք կարողացանք համոզել մեր ընտրողներին դուրս գալ իրենց տներից և գնալ ընտրատեղամասեր։ Կարծում եմ՝ այլ ուժեր էլ պետք է աշխատեն այս ուղղությամբ, եթե ցանկանում են ապահովել իրենց ներկայությունը քաղաքական ասպարեզում»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




