Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք»

23 Մայիսի, 2025

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), հիմնադրումից մեկ տարի անց էլ շարունակում է «տնավորված մնալ» Արաքսի Սիմիդյանի առանձնատանը, որն ընկերության գործադիր ու ֆինանսական ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Ա. Սիմիդյանը կլինիկական հոգեբան է եւ մինչեւ Հանրայինի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար դառնալը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ: Փոխարենը նա ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հարազատ քույրն է: Ավելին՝ Սիմիդյանները բավականին մոտ հարաբերություններ ունեն վարչապետ Փաշինյանի ընտանիքի հետ:

Նախարար Սիմիդյանի քույրը 2009 թվականից ԱՄՆ քաղաքացի է:

Մինչեւ վերջերս նրա տան հասցեում էր գրանցված նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Արաքսի Սիմիդյանն այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ինչպես նաեւ ամերիկյան մասնաճյուղի (My Step Foundation Inc.) ֆինանսական ղեկավարն ու քարտուղարը:

Երբ անցյալ տարի Հանրային հեռարձակողի խորհրդի (նախկինում՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ. սա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է) նախագահ Արա Շիրինյանին հարցրել էինք, թե արդյոք էթիկապես ճիշտ է, որ հանրային շահը սպասարկելու կոչված լրատվամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ, իսկ ընկերությունը գրանցված լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցված է նաեւ իշխող կուսակցությանն առնչվող հիմնադրամը, Շիրինյանն ասել էր. «Մինչեւ ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրենսդրությամբ հարկավոր է, որ ընկերությունը գրանցվի որեւէ հասցեում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակավորապես գրանցված է տվյալ հասցեում»:

Չնայած Շիրինյանը չէր հստակեցրել, թե երբ է նախատեսվում Հանրային ամերիկյան մասնաճյուղի ամբողջական մեկնարկը, եւ որքան է այդ «ժամանակավորապես»-ը, ենթադրելի էր, որ խոսքը մի քանի ամսվա մասին է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Հանուն Հայաստանի վերակառուցման. Նարեկ Կարապետյանը քվեարկեց հայրենի Տաշիրում

  «Քվեարկել եմ հանուն Հայաստանում մեծ փոփոխության, վերակառուցման և Հայաստանի, որտեղ մարդիկ զբաղված են իրենց երկիրը շենացնելով, ոչ թե երկրին վատություն անելով»,- այս մասին հայրենի Տաշիր քաղաքում քվեարկություն կատարելուց հետո ասաց...

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ լրացվող

Ի՞նչ ընտրախախտումներ են արձանագրվել մինչ այս պահը․ լրացվող

Ժամը 09։00-ի դրությամբ արձանագրված խախտումները։ Հրապարակումը թարմացվում է։ Կապանի 35/2 ընտրատեղամասի մոտակայքում փակցված են ՔՊ-ի պաստառները։ 23/42 տեղամասի քվեախցիկում նկարում են քվեարկության ընթացքը: Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի որոշ շենքերի...

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Big brother տելեգրամյան ալիքից։ Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը...

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Ժամը 08։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը

Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց ընտրությունը կատարել և քաղաքացիական պարտքը մատուցել մինչև...