Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

27 Հունիսի, 2026

«Ես նաև ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո՛, ես այն մարդն եմ, ով դա ասել է։ Եվ այդ ասելու արդյունքում է, որ մենք հասել ենք այս կետին։ Եվ սա լավ կետ է։ Իշխան Սաղաթելյանը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը՝ պնդելով, որ այն հերթական ինքնախոստովանությունն է՝ Արցախի հանձնման վերաբերյալ։

Սա սույն անձի ինքնախոստովանական ցուցմունքն է, որ Արցախը հանձնել է գիտակցաբար, 5000 մարդու գլուխ է կերել գիտակցաբար, 150000 մարդու անտուն, անհայրենիք, անգերեզման է դարձրել գիտակցաբար, որպեսզի, իր իսկ բնութագրմամբ, հասնի այս «լավ կետին»։

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. եթե մինչև հիմա Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հայտարարել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որովհետև այդ ժամանակ այդպես է մտածել և այդպես է տեսել հարցերի լուծման ճանապարհը, ապա հիմա շատ ուղիղ ասում է, որ հանձնել է Արցախը, 5000 մարդու գլուխ կերել է, Ադրբեջանի զորքերը բերել ու նստեցրել է Հայաստանի տարածքում՝ այս կետին հասնելու համար։

Եվ այս տեսանյութը նաև նրանց համար է, ովքեր դեռ կարծում են, թե՝ «խեղճ Նիկոլը, ի՞նչ աներ, ամեն ինչ որոշված էր, և այդպես էլ պետք է լիներ»։ Բնականաբար՝ ոչ։

Պատերազմը, պատերազմի արդյունքը և պատերազմի հետևանքները դա Նիկոլ Փաշինյանի կողմից  գիտակցված և հետևողական քայլերի արդյունքն էր՝ իր բոլոր հետևանքներով։

Իսկ այն կետի մասին, որին հասել է իշխանությունը, ինչ վիճակում ենք և ինչ է դրան հետևելու, դրա մասին շատ ենք ասել և դեռ խոսելու ենք»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...