Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ռազմագերիների ազատ արձակման համար. Շերման

24 Հունիսի, 2026

Հարավային Կովկասում չի կարող տևական խաղաղություն լինել, քանի դեռ հայ ռազմագերիներնը ազատ չեն արձակվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Ադրբեջանի կողմից հայ գերիների ապօրինի պահման հազարերորդ օրվան, հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական, Հայկական հարցերով խմբի համանախագահ Բրեդ Շերմանը։

«Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների փաստագրված մահապատիժները, ներառյալ մի շարք մահապատիժներ, որոնք տեսագրվել և տարածվել են սոցիալական ցանցերում հենց կատարողների կողմից և փաստագրվել նաև Human Rights Watch կազմակերպության կողմից, կենսական կարևորություն ունի, որ Միացյալ Նահանգները հստակորեն պահանջի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Ահա թե ինչու եմ փոփոխություն առաջարկել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Ես այդ փոփոխությունն առաջարկել եմ նաև նախկինում: Այդ փոփոխության շուրջ բանակցել եմ հանձնաժողովի նախագահի հետ, և այժմ մենք ունենք նրա աջակցությունը մի փոփոխության համար, որում ասվում է, որ Ամերիկան պետք է օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար։

Եվ դա պետք է տեղի ունենար դեռ 1000 օր առաջ։ Այս վարչակազմը ձգտում է ապահովել տևական խաղաղություն Հարավային Կովկասում, սակայն չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական գերությունից և հնարավորություն չի ստացել վերադառնալ տուն՝ իր ընտանիքի մոտ»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությամ  Բաքվում պահվող հայ գերիների հազարերորդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում մամլո ասուլիս է կազմակերպվել:

Նմանատիպ նյութեր

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները...

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի...

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան...

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

Հայկական երկաթուղին ունի առաջնահերթություններ, և ոլորտի զարգացումն առհասարակ առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ոլորտի հայաստանյան պատասխանատու պաշտոնյաները և Ռուսաստանի կողմից ոլորտի պատասխանատու...