Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»

21 Նոյեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, որ «Ֆիզիկա» առարկայի կամավոր ատեստավորման մասնակիցների շուրջ 68 %-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60 %-ի շեմը: Ուսուցիչները չափազանց դժգոհ են, նրանք նշում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին, առաջադրանքները եղել են չափազանց բարդ ու ժամանակատար։

Ընդ որում, կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումից դժգոհ են ոչ միայն ֆիզիկոսները. այլ առարկաների մասնագետները ևս շատ մեծ դժգոհություն ունեն: Ավելին, կա տեսակետ, թե ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ ուսուցիչ ատեստավորվի, որպեսզի մեծ մասը բարձր աշխատավարձ չստանա: Այնինչ, առանց այդ էլ գնալով ավելի քիչ են ձգտում մասնագետները աշխատել դպրոցներում: Պատահական չէ, որ, ըստ բաց աղբյուրների, մասնավորաբար Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում հրապարակված տվյալների, Հայաստանի դպրոցներում երեկվա դրությամբ առկա էր 918 թափուր հաստիք, որից 734-ը՝ ուսուցչական, 106-ը՝ ոչ ուսուցչական, 78-ը՝ վարչատնտեսական:

Ուսուցչական հաստիքներից 562-ը թափուր է մարզերում, 172-ը՝ Երևանում: Մարզերից այս առումով «առաջատարներն» են Արարատը (100 ուսուցչական թափուր հաստիք), Կոտայքը (85), Արմավիրը (84), Լոռին (60): Ինչ վերաբերում է առարկաներին, ապա բոլորից շատ թափուր հաստիքներ կան բնագիտական առարկաների առումով. Մաթեմատիկա՝ 51, Երկրաչափություն՝ 34, Հանրահաշիվ՝ 34, Ֆիզիկա՝ 23: Կա նաև ֆիզկուլտուրայի 41 ուսուցչի կարիք: Թափուր տեղեր կան նաև այլ առարկաների համար. Հայաստանի պատմություն՝ 34, Ռուսաց լեզու՝ 27, Հայոց լեզու՝ 26, ՀԶՊ՝ 23, Անգլերեն՝ 21, Գրականություն՝ 18 (առանձին տողով կա նաև Հայ գրականություն՝ 13), Աշխարհագրություն՝ 13 և այլն, և այդպես շարունակ:—00—ՍՊ

Նմանատիպ նյութեր

Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը

Համբուրգում ցուցարարները պահանջում են Մերցի հրաժարականը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում երիտասարդական Gen Z regelt շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին։ Ցուցարարները վանկարկել են՝ «Մերցը պետք է հեռանա»։ Լայպցիգում երիտասարդական բողոքի...

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...

Տեղումներ են սպասվում․ եղանակը Հայաստանում՝ նոյեմբերի 21-ից 25-ը

Տեղումներ են սպասվում․ եղանակը Հայաստանում՝ նոյեմբերի 21-ից 25-ը

Երևան քաղաքում - Նոյեմբերի  23-ի ցերեկը, 21-ի գիշերը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 21-ի երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում - Նոյեմբերի 21-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է...

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»․ «Ժողովուրդ»

Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների հարցը դարձնել առաջիկա քաղաքական գործընթացների գլխավոր թեման։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը մտադիր է առաջիկայում անձամբ հանրությանը...

Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից. «Փաստ»

Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ դուրս չի գալիս «հեղափոխության» սինդրոմից: Ինչ լինում է, չի լինում, թե՝ «հեղափոխություն արեք»: Ավելի ճիշտ, քանի դեռ նոր էր փողոցից կամ փողոցով եկել իշխանության, անունը դրեց «թավշյա հեղափոխություն», և ինչ ոլորտի...