«ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը

11 Ապրիլի, 2025

Վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։
Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել ԳՈՅ-ի իրավահաջորդը՝ այսինքն՝ մեզ փոխարինել։ Բայց դատարանն ասաց՝ ՈՉ։
Սա հստակ ասված «ՈՉ» է պետական այն մեխանիզմներին, որոնք փորձում են մշակույթը դարձնել փոխարինելի, վերացվող, առանց հիշողության։
Սա դատարանի ուղիղ արձագանքն է այն մտայնությանը, թե՝
«մենք ենք ստեղծել, մենք էլ փակել ենք»։
Սա հաղթանակ է ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։
Ոչ մի կառուցվածք, ոչ մի շենք, ոչ մի բյուջե չի կարող լինել ստեղծված, ապրած, պայքարած արվեստի իրավահաջորդը։
ԳՈՅ-ը ո՛չ փոխանցվում է, ո՛չ էլ ժառանգվում։ ԳՈՅ-ը կա, որովհետև ՄԵՆՔ ենք։
Սա ոչ միայն իրավական հաղթանակ է։
Սա փաստարկ է մեր գոյության, մեր անցած ճանապարհի, մեր մաքառումների ու մերժումների մեջ ապրած արժանապատվության համար։
Սա որոշում է, որ ասում է՝
«Ձեր ստեղծածը ուրիշ ոչ ոք չի կարող իրեն վերագրել։ Ոչ հիմա։ Ոչ երբեք»։
Այս որոշումը փաստում է՝
ԳՈՅ թատրոնը իրավաբանական անձ է, ոչ թե բեմ, շենք կամ հաստիքների քանակ,
Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի։
Սա նախադեպային որոշում է, որովհետև այն պաշտպանում է՝
 ստեղծագործական ինքնությունը,
 մշակութային ժառանգության անխզելի շարունակականությունը,
քաղաքացիական համառ պայքարի արժեքը։
Այո՛։ Սա ընդամենը մի միջնորդության վերադարձ է։
Բայց սա մի մեծ «ՈՉ» է այն պետական համակարգին, որն ուզում է մշակույթը տեսնել որպես լծակ՝ վերահսկման, լռեցման կամ հաշվեհարդարի։
Մենք՝ ոչ միայն «ԳՈՅ» թատրոնի անունն ենք պաշտպանում, այլև պաշտպանում ենք գաղափարը, որ ոչ մի թատրոն չպետք է դառնա «փակվող» կամ «փոխարինվող» ոմանց կամայական կամքի։
Պայքարը, սակայն, ավարտված չէ։ Դեռևս առջևում է գործի բովանդակային քննությունը։
Բայց այս վճիռը հստակ հիմք է տալիս ասելու՝
ԳՈՅ թատրոնը կա։ Եղել է։ Ու լինելու է։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք շարունակաբար կանգնած են այս պայքարի կողքին։
Մնում է ասել՝
Մենք շարունակելու ենք։

Նմանատիպ նյութեր

Անգամ ԵԱՏՄ զեկույցի 50% իրական լինելու դեպքում, ՀՀ-ին ապոկալիպտիկ ապագա է սպառնում․ Խաչատրյան

  «Նույնիսկ եթե ԵԱՏՄ զեկույցի հաշվարկները 50 տոկոսով են իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել։ Եթե Ռուսաստանից գազ չգնենք, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ենք գնելու։ Մեկ այլ հարց էլ այն է, թե արդյոք Ռուսաստանը...

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...