Գրքում Հակոբյանը չի հանդիպել, թե ինչպես իլսամական խմբերը ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ․ Մանուկյան

4 Հոկտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի կինը ազդարարել է, թե վերջապես ընթերցել և ավարտել է Էրդողանի «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Հիշու՞մ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա։

Իհարկե, պրոպագանդիստական այդ գրքում նա չի հանդիպել, թե Էրդողանի վարչակազմն ինչ է արել հարյուր հարազրավոր քրդերի հետ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի տարածքում, ինչպե՞ս է Թուրքիան ֆինանսավորել, պատրաստել տասնյակ հազարավոր իսլամ ահաբեկիչների, որոնք ավիրեցին Սիրիան, հայաբնակ Հալեպն ու Քեսապը (թիրախում հատկապես հայությունն ունենալով)։

Այդ գրքում չի հանդիպել, թե ինչպես թուրքական ֆիանանսավորմամբ այդ իլսամական խմբերը հազարներով հետո 2020 թվականի գարնանը տեղափոխվեցին Ադրբեջան ու ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ։

Այսպես գնա, Աննա Հակոբյանը ավելի ուշ կհայտնի, որ հիացմունքով կարդացել է՝

  1. Էրդողանի գաղափարական, հոգևոր հայր Նեջմեթթին Էրբաքանի “Millî Görüş” («Ազգային հայացք») քաղաքական իսլամի մանիֆեստը,
  2. Պանթուրքիզմի հիմնադիր հայրերից մեկի՝ Զիյա Գյոքալփի “Türkcülüğün Esasları” («Թուրքիզմի հիմունքները») աշխատությունը, որը մինչև հիմա էլ համարվում է թուրքական ծավալապաշտության այբբենարանը,
  3. Գորշ գայլերի առաջնորդ ու հոգևոր և գաղափարական հայր Արփասլան Թյուրքեշի “9 Işık (Milli Doktrin)” («9 ճառագայթ. Ազգային դոկտրին»),
  4. Թուրքիայի տասնամյակների իշխող քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար, Կիպրոսի օկուպացիայի օրերին՝ վարչապետ Բյուլենթ Էջևիթի “Atatürk ve Devrimcilik” («Աթաթուրքն ու հեղափոխականությունը»)
  5. եվ վերջապես ժամանակակից նեո-օսմանականության գաղափարախոս, «0 խնդիր հարևանների հետ» դոկտրինի հեղինակ (այդ ընթացքում բոլորի հետ նոր խնդիր ստեղծած ու նորացրած) նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութըղլուի “Stratejik Derinlik” («Ռազմավարական խորհություն») գրքերը։

Թերևս Էդրողանի գրքից հետո, սրանց սինթեզի արդունքում սկսի Հայաստանում քարոզել քեմալական-պանիսլամական-պանթուրքական-նեօ-ոսմանականություն»։

Նմանատիպ նյութեր

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...