Գրենլանդիայի խորհրդարանը նիստ կգումարի կղզու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը քննարկելու համար

10 Հունվարի, 2026

Գրենլանդիայի խորհրդարանը նախատեսված ժամկետից վաղ կգումարի իր նիստը՝ քննարկելու կղզու վերահսկողությունը ստանձնելու վերաբերյալ ԱՄՆ հայտարարություններին իր արձագանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին համատեղ հայտարարության մեջ նշել են Գրենլանդիայի խորհրդարանի հինգ քաղաքական ուժերի առաջնորդները։

««Մենք պետք է ինքներս որոշենք մեր երկրի ապագան՝ առանց այլ պետությունների միջամտության կամ շտապ որոշումներ կայացնելու նպատակով նրանց կողմից ճնշումների», — հայտարարել են նրանք՝ հավելելով, որ ձգտում են երկխոսության, հիմնված՝ դիվանագիտության և միջազգային սկզբունքների վրա։

Հանդիպման ամսաթիվը դեռևս չի նշանակվել։ Գրենլանդիայի խորհրդարանը վերջին անգամ նիստ է անցկացրել անցած տարվա նոյեմբերին, իսկ հաջորդը նախատեսված է առաջիկա փետրվարի 3-ին։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է տիրապետի Գրենլանդիային, որպեսզի ապագայում Ռուսաստանը կամ Չինաստանը չգրավեն ռազմավարական կարևոր և ռեսուրսներով հարուստ այդ տարածքը։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

«Ի դեպ»․ ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

Ի դեպ, հունիսի 23-ին համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ հայկական ծիրանի խորհրդանշանական խմբաքանակի ԵՄ արտահանումը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԵՄ  ներկայացուցիչ Մարթա Կոսը համատեղ լուսանկար հրապարակեցին՝ մի տուփ՝ 7 հատ ծիրանի հետ, նշելով, թե...

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը...

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին...

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում,...

Փողոցային պայքար լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

  «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած։ Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք...