«Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է. մարդիկ ասում են՝ Ժաննա Անդրեասյանի հետ աշխատելն անհնարին է, նրա համար օրենք գոյություն չունի

3 Դեկտեմբերի, 2025

«Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ–ի տնօրենի՝ Կարեն Լազարյանի աշխատանքից ազատման հրամանը ստանալուց հետո քոլեջի 30 աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել և հեռացել. «Գորիսի պետական քոլեջ»–ում դասապրոցեսը խաթարված է։ Այս մասին հայտնում է news.am-ը: Քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը ինչպես տեղեկացրել էինք՝  ազատման դիմումը երեկ՝ դեկտեմբերի 2-ին է ստացել և այսօր արդեն դադարեցվել են իր լիազորությունները։ Լազարյանի գնահատմամբ, ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը զուրկ է իրավական հիմքերից։

«Գորիսի պետական քոլեջում 40 աշխատակից կա, ևս 19 դասախոս համատեղության կարգով է աշխատում քոլեջում։ Նրանցից 30-ն արդեն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մարդիկ ասում են՝ Ժաննա Անդրեասյանի հետ աշխատելն անհնարին է։ Այդ մարդու համար օրենք գոյություն չունի, նրա հետ իրավունքի լեզվով խոսելն անհնար է։ Ժաննա Անդրեասյանը կրթության համակարգը ժառանգություն է ստացել, հետևաբար ինչ ուզի, կանի։ Արդեն քանի ամիս է՝ որոշումներ, հրամաններ է արձակում, և բոլորը առանց հիմքի։ Կոլեկտիվն էլ ասում է՝ արդեն հերիք է, մենք նպատակահարմար չենք գտնում աշխատելու մի մարդու հետ, որը չի առաջնորդվում ՀՀ օրենքներով»,–նշեց Լազարյանը։

Կարեն Լազարյանն անհիմն է համարում աշխատանքից ազատման հրամանում նշված հիմնավորումը, թե ինքը խոչընդոտել է կառավարության 2025 թ․ ապրիլի 17-ի N 441-Ա որոշման (Գորիսի երկու քոլեջի միաձուլման) իրականացմանը։ Նշում է՝ կառավարության որոշումը դեռևս չի իրականացվել միայն այն պատճառով, որ նախարարությունն անգործություն է ցուցաբերել։

Նշենք, որ կառավարությունը 2025 թվականի ապրիլի 17-ին «Գորիսի պետական քոլեջը» և «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը» լուծարելու և միաձուլելու որոշում էր կայացրել։ Համաձայն կառավարության որոշման, պետք է ստեղծվեր «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ինչը սակայն, ըստ Կարեն Լազարյանի, դեռևս տեղի չի ունեցել։

«Մենք էլ ասում ենք՝ տիկին ջան, եթե մի մարդ կա, որը կառավարության որոշմանը խոչընդոտել է, դա դուք եք։ Ժամկետներն անցել են, դուք նշանակումներ չեք արել, քոլեջները չեք միաձուլել։ Այնքան եք սպասել, որ ձեր և Սյունիքի մարզպետի սրտի թեկնածուն հայտնվի, տանեք, պատրաստեք իրեն, հավաստագիր շնորհեք և բերեք առայժմ չստեղծված քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակեք։  «Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ» ստեղծելու մասին կառավարության որոշումը կա, սակայն երկու քոլեջները դեռևս չեն լուծարվել, չեն միավորվել, նոր քոլեջը պետական գրանցում չունի։ Կառավարությունը չի ասել՝ գնացեք, ամեն գնով՝ խախտումներ անելով ապօրինաբար ազատեք մարդկանց աշխատանքից, նրանց իրավունքները ոտնահարեք»,–ասաց Լազարյանը՝ նշելով, որ դեռևս պետական գրանցում չունեցող քոլեջի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գորիսի դպրոցներից մեկի ուսուցչուհի Արմինե Կոլյանը, որը չունի ուսումնական հաստատություն ղեկավարելու փորձ։

Կարեն Լազարյանի գնահատմամբ, որոշման իրական պատճառը իր և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի միջև առկա տարաձայնություններ են։

«Գորիսի պետական քոլեջ»–ի արդեն նախկին տնօրենին բարկացնում է այն հանգամանքը, որ թեև քոլեջում դասապրոցեսը կաթվածահար է, սակայն մարզային իշխանություններին դա, կարծես թե, չի անհանգստացնում։

«Հիմա արդեն քանի ժամ է՝ դասապրոցեսը կաթվածահար է, և Սյունիքում չկա մի կառույց, որին դա անհանգստացնի։ Մարզային իշխանություն չկա Սյունիքում, որ ասի՝ տիկի՛ն ջան, այս ինչ ես անում։ Բայց հիմա եթե ինչ–որ գյուղում մանկապարտեզի հանդես լինի, իրար հերթ չտալով կգնան, կնկարվեն, միայն դա են կարողանում անել։ Իսկ որ քոլեջի 30 աշխատակից դուրս է եկել աշխատանքից, որովհետև համաձայն չէ ԿԳՄՍ նախարարի ապօրինի որոշումների հետ, նրանց համար միևնույն է»,–ասաց Կարեն Լազարյանը։

Կարեն Լազարյանը նշեց, որ պատրաստվում են հայց ներկայացնել ընդդեմ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի որոշման և իրավական ճանապարհով հասնել խնդրի լուծման։

«Գորիսի պետական քոլեջ»–ի աշխատակազմի կողմից բարձրացրած խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցման պատասխանը ստանալուց հետո այն կրապարակենք։

Նմանատիպ նյութեր

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Հավատքը՝ ժողովուրդներին միավորող կամուրջ․ ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի վանք

Այսօր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքն իր հոգևոր հարկի ներքո հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։...

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

3 փաստ՝ հատուկ Արարատ Միրզոյանի համար․ ինչպես են վարվել ադրբեջանցիները՝ մոլորվելով սահմանն անցած հայերի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին լուր տարածվեց, որ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: ՊՆ-ն չէր մեկնաբանել լուրը, ԱԱԾ-ն էլ նշել էր, թե տեղեկություն չունի։ Հետո պարզվեց՝ իրականություն է, չնայած որ մինչև հիմա չեն հաստատել փաստը։ Մեզ մոտ վաաղուց նման լուրերը մամուլն է...

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

Արամ Վարդևանյանը հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Կատար բարեկամական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 20-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է Կատարի Պետության Շուրայի խորհրդի փոխնախագահ Համդա բինթ Հասան Ալ Սուլայթիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական...

Ադրբեջանը 2 պահանջ է ներկայացրել՝ անխոչընդոտ կապ և հայի երես չտեսնել, 2-ն էլ արել եք․ Վարդանյան

  «Դուք էդ դիրքում չեք, որ КВН-ի վերածեք, հեգնեք։ Հասկանում եք՝ դուք ինչ հեգնել եք, ինչ հումոր եք արել եք, վերջում վատ է դուրս եկել։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմից առաջ, երբ ասում էիք՝ «մենք մեր բաժին Կարսը չենք հանձնելու»՝ Արցախը նկատի...

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառում, որ Հայաստանը կորոշի մնալ կառույցում

Հայաստանի ղեկավարությունը ժամանակի ընթացքում իր համար ճիշտ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը մասնակցելու կամ չմասնակցելու վերաբերյալ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է Մոսկվայում կայացած ճեպազրույցի...