Գորիսի կենտրոնական հատվածը վթարված մեքենաների գերեզմանոց է դարձել

13 Հոկտեմբերի, 2025

Գորիսի կենտրոնական հատվածում, ոստիկանության դիմաց վթարված մեքենաների գերեզմանոց է դարձել։ Տևական ժամանակ է կայանված մեքենաները անհարմարություն են ստեղծում ոչ միայն երթևեկող ավտոմեքենաների այլև հետիոտների  համար ևս։ Վթարված մեքենաներով լցված են հարակից  փողոցները, մայթերն ու անգամ շենքերի բակերը։

Կայանված մեքենաներն ամենաշատը խնդիր են առաջացնում տարածքում գտնվող շենքի բնակիչների համար։ Թեև 50֊ից ավել բնակիչ ստորագրությամբ դիմել է համայնքապետարան, սակայն տեսախցիկի առջև հարցը բարձրացրեց միան Լևոն Արշակյանը։

Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենք էլ են անհանգստացած խնդրով։ Նրա խոսքով հարցը քննարկել են նաև համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ։ Առուշանյանն արդեն գործնական քայլեր ձեռնարկել է, հարցի լուծման միտմամբ Ավագանու նիստով տարածք է տրամադրել, որ խնդրահարույց մեքենաները տեղափոխվեն այնտեղ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ  է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Ինչո՞ւ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը. «Հրապարակ»

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք...

2018-ի խոստումը քաղբանտարկյալներ չունենալն էր, ոչ թե ռեկորդ սահմանելը․ Արամ Վարդևանյան

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Այսպես է ամրագրված մեր Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք այդպես է իրական կյանքում։ Պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Արդյո՞ք սա նորություն է։ Ո՛չ։ Հայաստանի Հանրապետությունում արժեքային...

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն․ Նահապետյան

Պետք է փակել դեսպանատների դռները հազարներով, որ Փաշինյանին զսպաշապիկ հագցնեն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «ՀՀ-ում ավտորիտար ռեժիմ է գործում, այս իշխանությունների ապօրինությունները...

Այսօր Հայաստանում թմրավաճառ լինելն ավելի անվտանգ է, քան ընդդիմադիր գործիչ լինելը․ Սամվել Հակոբյան 

«Ժողովրդավարության հետընթացի ձևակերպմանը կարող էինք նաև շատ գիտական տեսանկյունից անդրադառնալ։ Ի՞նչ է ժողովրդավարությունը։ Նիկոլ Փաշինյանի սիրած՝ ժողովրդավարության ամենակարևոր հանգամանքներից մեկը արդար ընտրություններն են։ Եթե համեմատություն...

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ–Ադրբեջան ձևաչափով հանդիպումը...