Ղրիմը պատրաստ է ընդունել Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. Ղրիմի ղեկավար

1 Օգոստոսի, 2025

Ղրիմը պատրաստ է ընդումել հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ Ղարաբաղում ապամոնտաժված հուշարձանը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը:

«Իվան Կոնստանտինովիչը մեր հայրենակիցն է, նա շատ բան է արել Ղրիմի համար։ Մենք պատրաստ ենք ընդունել ավերված հուշարձանը, վերականգնել այն և տեղադրել արժանի տեղում։ Մի՛ ոչնչացրեք դրանք, ավելի լավ է տվեք մեզ», — գրել է Ակսյոնովը:

Նրա խոսքով՝ «հուշարձանների դեմ պատերազմը ոչ մեկին դրական լույսի ներքո չի ներկայացնում, անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ են օգտագործվում նման գործողությունները արդարացնելու համար:

«Եվ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում. Ուկրաինայի օրինակը բոլորի աչքի առաջ է: Սա վտանգավոր ախտանիշ է, առաջին հերթին, հենց ավերողների համար», — հավելել է Ակսյոնովը:

Ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Ստեփանակերտում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է:

 

Նմանատիպ նյութեր

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձրեք Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներին. Բաղունցը՝ COP-17-ի մասնակիցներին

Պատշաճ ուշադրություն դարձնել Արցախի հայերի բռնի տեղահանման կենսամշակութային հետևանքներինխ։ Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցն ուղերձ է հղել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերին, CBD...

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Անընդունելի է եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը. Եզրաս Սրբազան

Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ սանձազերծված ապօրինի արշավը, հակաեկեղեցական տրամադրությունների հրահրումը, ինչպես նաև Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ անհիմն մեղադրանքներն ու բռնաճնշումներն անընդունելի և անթույլատրելի են, այս մասին հայտարարել է...

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...