Ղալումյանների ստացած ձայներին կասկածում են․ «Հրապարակ»

18 Փետրվարի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 13-15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական  ցուցակի ներքին քվեարկություն էր անցկացնում` կուսակցութjան 1000-ի չափ պատվիրակները փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեցին ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների տեղերը` 280 նախապես ընտրված անձանց միջեւ։ Չնայած սա դեռ վերջնականը չի, մի փուլ է սպասվում` այս անգամ առաջին 50 անձի մեջ են նորից քվեարկություն անելու, բայց ուշագրավ արդյունքներն են գրանցվել, որոնցից ՔՊ-ում մեծ դժգոհություն կա, որովհետեւ, ըստ ՔՊ-ականների, հավաքած ձայները չեն արտացոլում թեկնածուների իրական ռեյտինգը, այլ ձեւավորվել են տարբեր ուղղորդումների, «տասովկաների» արդյունքում:

Ասել-խոսելու թեմա է դարձել Ցուցակի 42-րդ և 46-րդ տեղում հայտնված իջևանցի  եղբայրների` Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի եւ նրա եղբոր` ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի գրաված տեղը։ Հայկ Ղալումյանը ստացել է 308, Վահե Ղալումյանը՝ 298 քվե, որը բավականին բարձր արդյունք է համարվում։ Ճիշտ է` նրանք 2018 թվականից իշխանության մեջ են, զբաղվում են քաղաքականությամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհներն են, սակայն սիրված չեն ոչ իրենց մարզում, ոչ ՔՊ թիմում եւ խիստ անհավանական են համարում, որ կարող էին ինքնուրույնաբար այսքան ձայն ստանալ:

Այնքան ցածր է եղբայրների ռեյտինգը, որ տեւական ժամանակ Հայկ Ղալումյանին պատրաստում էին, որ խոշորացված համայնքի ղեկավար դարձնեն, սակայն երկար տարիներ ԺՊ աշխատելուց հետո հասկացան, որ նրան հնարավոր չէ ընտրությամբ անցկացնել, ուստի Նիկոլ Փաշինյանը նրան ուղղակի իր հրամանով մարզպետ նշանակեց: Իջևանում եղբայրներին ճանաչողները վստահ են, որ իշխող կուսակցության նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում նրանց հայտնվելը եւս Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ եւ ուղղորդմամբ է եղել: Ի դեպ, եղբայրներն այն քչերից են, ում Փաշինյանը վստահում է»։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի

Ջերմաստիճանը կնվազի

Երևանում հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ...

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

Ռուբիոն պահանջել է իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցող իրանական պատվիրակությանը լքել Նյու Յորքը, գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Axios պորտալին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը պահանջել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում գտնվող...

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Սա դատավարություն է հայ ժողովրդի, միջազգային իրավունքի, Աստծո պատվիրանների նկատմամբ․ Դավիթ Բաբայան

Այս վերջին 10-12 օրվա ընթացքում երկու կարևոր բան է տեղի ունեցել մեր դատավարության հետ կապված։ Եվս մեկ անգամ կրկնեմ՝ սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ։ Սա դատավարություն է հայ ժողովրդի նկատմամբ, միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ։ Այս մասին...

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածքով է Սարգիս Հայոցյանը հեռանում պաշտոնից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 29-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Այս համատեքստում «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ի՞նչ...