Գևորգ Պապոյանը անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը․ «Ժողովուրդ»

3 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, որ վիդեոռիլ է նկարում խաղողի մթերման, ինքնաթիռների եւ այլ պատկերների ֆոնին, անկարող է լուծել հայկական բեռնատարների հարցը, որոնք մեկ ամսից ավելի փաստացի պատանդառվել են Ռուսաստանում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկա»-ի ղեկավարությունը դիմել է էկոնոմիկայի նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի պաշտոնական ճանապարհով պարզել, թե Մոսկվան ինչու է այս տարվա օգոստոսի վերջին արգելափակել 150 բեռնատարների մուտքն իր տարածք։ Սակայն նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանեցին. «Խնդիրը վերաբերում է կոնկրետ ընկերության, որը ՌԴ իրավապահ մարմինների հետ ունի խնդիրներ, եւ հարցը այդ շրջանակում պիտի պարզաբանվի: Հաշվի առնելով «Սպայկա» ընկերության հեղինակությունն ու ունեցած դիրքը Հայաստանի տնտեսության մեջ՝ առաջարկում ենք հարցերն ուղղել ընկերությանը»:

Մեր մյուս հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել հայկական կողմից խնդրի լուծման եւ ռուսական կողմի հետ բանակցությունների մակարդակում, նախարարությունը տվել է պապոյանական ոճով անհասկանալի պատասխան. «ՀՀ ՌԴ տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ բարձր տեմպերով, արտահանումը բարձր տեմպերի վրա է, եւ խնդիրը դրա հետ կապված չէ: Նախարարությունը, որտեղ հնարավոր է, փորձել է աջակցել տնտեսվարողին»:

Այսինքն՝ նախարարությունը եւս արձանագրում է «Սպայկա»-ի կարեւոր դերը մեր տնտեսության մեջ, եւ խոստովանում, որ չի կարող օգնել հայ տնտեսվարողին: Սա դասական անպատասխանատվություն է պետության կողմից ՀՀ քաղաքացու նկատմամբ:

Հավելենք, որ «Սպայկա» ընկերությունը դեռ մոտ 20 օր առաջվա հաշվարկներով շուրջ 2 մլն դոլարի վնաս էր կրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Արթիկի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվել է․ փաստաբան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու...

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում ևս ցույցեր են

Հազարավոր մարդիկ Ստամբուլում և Անկարայում դուրս են եկել բողոքի ցույցերի՝ Թուրքիայում լրագրողների նկատմամբ ճնշումների ուժեղացման դեմ։ Ցույցերի մասնակիցները հանդես են գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչների ձերբակալությունների, խմբագրությունների փակման և անկախ մեդիա...

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ լայնածավալ ռմբակոծությունների․ ավիակիրը համալրում է զինամթերքի պաշարները․ WSJ

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի ուղղությամբ լայնածավալ ռմբակոծությունների․ Արաբական ծովում գտնվող «Ջորջ Վաշինգտոն» (USS George Washington) ավիակրի վրա ակտիվորեն համալրվում են զինամթերքի պաշարները։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի...