Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 

17 Հուլիսի, 2025

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին տեղեկանում ենք «ՀՅԴ Հայաստան» ֆեյսբուքյան էջից։ Հրապարակման մեջ ասված է․ «Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են Գեղամ Մանուկյանի անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։

Խուզարկությունը կատարվել է այն բնակարանում, որը դատարանի որոշմամբ ձևակերպվել է որպես իր որդու փաստացի բնակության վայր, բայց իրավապահները փորձել են առգրավել նաև Մանուկյանի հեռախոսը, ինչը թույլատրված չի եղել դատարանի որոշմամբ։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել։ Մանուկյանի խոսքի՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։

«Ասացին՝ շուտով կվերադարձնեն, բայց անցել է մեկ շաբաթ, և Քննչական կոմիտեի Երևանի վարչության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում զանգերիս։ Հեռախոսս մինչև այսօր մնում է բռնագրավված»։

Մանուկյանը նաև տեղեկություն ունի, որ փորձ է արվել կոտրել հեռախոսի պաշտպանական համակարգը։ Նրա խոսքերով՝ հեռախոսի արտադրող ընկերությունը, արձագանքելով իրենից և մի շարք իրավապաշտպաններից ստացված ահազանգերին, այն արգելափակել է։

«Ակնկալիքներ Գլխավոր դատախազությունից գրեթե չունեմ։ Երբ իշխանական պատգամավորները ԱԺ դահլիճում բռնության էին դիմում, ոչ մի իրավական հետևանք չեղավ։ Հիմա եւս դժվար թե այն տրվի՝ հաշվի առնելով քաղաքական պատվերների քանակը», — ասաց Գեղամ Մանուկյանը։

Առգրավվել է ոչ միայն իր, այլև որդու՝ Տարոն Մանուկյանի հեռախոսը։ Չնայած քրեական գործն առնչություն չունի վերջինիս հետ, և խուզարկության ժամանակ որևէ ապացույց կամ առարկա չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։ Ավելին՝ Տարոն Մանուկյանը անօրինական կերպով պահվել է 72 ժամ, այնուհետև ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...