Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 63 հազարը

29 Օգոստոսի, 2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 59 պաղեստինցի, վիրավորվել է ևս 224-ը։ Այսպիսով՝ Գազայի հատվածում ընդհանուր զոհերի թիվը պատերազմի ընթացքում գերազանցել է 63 հազարը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 5 մարդու  մահվան մասին։ Այսպիսով՝ սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 322-ի, որոնց թվում 121-ը երեխաներ են։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը զանգվածային կոտորածներ է իրականացնում պաղեստինցիների դեմ Գազայի հատվածում։

«Մեր ջանքերը շարունակվում են Կատարի և Եգիպտոսի հետ՝ պաղեստինյան հարցի ​​լուծում գտնելու համար»,- նշել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերն անվտանգության ծառայության հետ համատեղ Գազայի հատվածից վերադարձրել են երկու պատանդների մարմինները։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63025 հազարի, վիրավորվել է  159490 մարդ, որոնց թվում զգալի թիվ են կազմում կանայք և երեխաները։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Նմանատիպ նյութեր

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները, հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թուրքմենստանում՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ)...

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցերը

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությն արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ․ հայտնում են ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից։ «Նախարարները քննարկել են...

Հիմա ավելի շատ զորամասերում են զոհվում, քան զոհվում էին սահմանին․ Սամվել Կարապետյան

  «Դուք բոլորդ տեսաք, որ եվրոպացիները բացահայտ, բոլոր առիթներով պայքարում էին մեր դեմ և աջակցում էին Փաշինյանին։ Իրենք աջակցում էին Արցախից առաջ, Արցախը կործանեցին, հիմա էլ աջակցում են, որ Հայաստանը կործանեն։ Դրա համար մենք պետք է...

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Անչափահասի նկատմամբ հերթական բռնությшն դեպքը. ահազանգ

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություն է ստացվել, որ 13-ամյա Ս․ Ք․-ն «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի...

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, հետո մի հատ շարադրություն կգրեն, կտան ձեռքը․ Սամվել Կարապետյան

  «Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք...