Մենք չկարողացանք փրկել Արցախը, պետք է փրկենք Հայաստանը․ Հասմիկ Միքայելյան 

19 Սեպտեմբերի, 2026

«Ամսի 19-ին՝ ժամը 1-ն անց 5 րոպեին, սկսվեցին պայթյունները Ստեփանակերտի՝ մայրաքաղաքի վրա։ Մենք ինը ամիս շրջափակված ենք եղել։ Լրիվ փակուղի էր, և այդ շրջափակումը, որը մենք ապրել ենք ինը ամիս, մեզ չի խեղճացրել։ Մենք հավատացել ենք, որ փրկվելու ենք, որովհետև պայքարել ենք, որովհետև հավատացել ենք, որ միջազգային իրավունքը, ապրելու, անկախության մեր իրավունքները մեզ համար փրկություն կլինեն։

Մեր տղաներն առաջնագծում էին, իսկ մենք մեր նկուղներում ձգտել ենք անել ամեն ինչ, որ մնանք Արցախում, պահպանենք հայկական Արցախը»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը․ Գարեգին Բ

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։ Այսօր տոնախմբում ենք հայոց...

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը

ՌԴ Պետդումայի ընտրություններից հետո մշակվել է արձանագրությունների ավելի քան 83 %–ը, և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է քվեների 57,85%–ը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երկրորդ տեղում Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն է...

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-ամյակը: 1991 թվականի մարտի 1-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին և համաժողովրդական քվեարկության դնել հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-22-ին կեսօրից հետո, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ...

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11...